00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶՊՄԿ–ի պահնորդի ընտանիքը դեմ է, որ մարդասպանին հանձնեն հայ ռազմագերիների փոխարեն

© SputnikԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցին
ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցին - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Բաժանորդագրվել
Մելիքսեթյանի փեսան վստահեցնում է` հարցն այդպես չեն թողնելու ու անպայման միջազգային ատյաններին են դիմելու, որ ադրբեջանցի մարդասպանը գոնե Ադրբեջանում շարունակի կրել իր պատիժը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքը դեմ է, որ ադրբեջանցուն ՀՀ իշխանություները հանձնեն մեր գերիների դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայրապետ Մելիքսեթյանի փեսան` Զորայր Գալստյանը։
Հայտնել ենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին։
«Մեր կարծիքը չեն հարցրել։ Լավ է, որ գերիները գալիս են, թող բոլորն էլ գան, բայց այն, որ մեր ընտանիքի կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում, բարոյապես սխալ է։ Եկել են, սպանել են աներոջս, ու պետական կառույցներից որևէ մեկը չի գալիս, ասում` գիտե՞ք ինչ կա, քաղաքական հարց է, պետք է վերադարձնենք ադրբեջանցի մարդսպանին, ու դուք` որպես այդ ընտանիքի անդամներ, ճիշտ է, որ առաջինն իմանաք այդ մասին, ձեզ տեղեկացնենք»,– նշեց Գալստյանը։
Ըստ նրա` աներոջ սպանությունից հետո պետական կառույցներից ոչ մի մարդ չի եկել իրենց տուն, անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Գալստյանի խոսքով` Ադրբեջանը վերադարձնում է 32 մարդու, որոնք ընդհանրապես մեղք չեն գործել, թեև շինծու դատական գործեր էին սարքել այդ մարդկանց վրա, մինչդեռ ՀՀ–ն վերադարձնում է հանցագործի։
«Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ վերադրաձվող հայ գերիներից մեկն անգամ չնչին ձևով իր պետությանը վնաս է տվել, նրան չի վերադարձնի։ Իսկ այստեղ գտնվող ադբեջանցին, գիտեն, որ սպանություն է արել ու հիմա` առանց ընտանիքի կարծիքը հարցնելու, նրան հանձնում են Ադրբեջանին։ Մենք, իհարկե, դեմ ենք ու ուզում ենք, որ մարդասպանները ցմահ դատապարտվեն»,– ընդգծեց Գալստյանը։
Նա վստահեցրեց, որ հարցն այդպես չեն թողնելու ու անպայման միջազգային ատյաններին են դիմելու, որ ադրբեջանցի մարդասպանը գոնե Ադրբեջանում շարունակի կրել իր պատիժը։
«Այդ վրեժը մենք մեր ձեռքով լուծելու ենք, կյանքը դեռ առջևում է»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովն ու Աղշին Բաբիրովը ՀՀ սահմանը հատել էին Նախիջևանի կողմից և Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Ավելի ուշ ՀՀ տարածք ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվեց` նա ցմահ ազատազրկման դատապարտվեց։
Լրահոս
0