00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրեշ–բլոգեր Յուլյա Ֆինեսը փորձել է փախչել քննչականի զուգարանի պատուհանից. ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Բաժանորդագրվել
Փախուստի փորձը ձախողվել է. նա ընկել ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Խուլիգանության համար մեղադրվող օտարերկրացի թրեշ–բլոգեր Յուլյա Ֆինեսը` Յուլյա Մաքսիմովսկայան, քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նշենք, որ օտարերկրացի թրեշ–բլոգեր Յուլյա Ֆինեսի և մի «տղամարդու» մասնակցությամբ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ նրանք Երևանի կենտրոնում վնասում են ծաղկավաճառի գույքը, մրգեր նետում ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ծաղրում տարեց կնոջը, հնչեցնում հայհոյանքներ, դրսևորում անպարկեշտ վարքագիծ: Նրանք ձերբակալվել էին դեկտեմբերի 8–ին։
Նշվում է, որ Մաքսիմովսկայան նույն քրեական վարույթով ձերբակալվածի հետ առերես հարցաքննությունից հետո խնդրել է գնալ զուգարան։ Քննիչները նրան ուղեկցել են քննչական բաժնի աղջիկների համար նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց:
«Մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Յու.Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ պատիժը կրելուց խուսափելը հոդվածով։
Լրահոս
0