00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շանս ունի լավագույններից մեկը դառնալու․ մշակողը` Գյումրու «չոր նավահանգստի» նախագծի մասին

© Sputnik / Aram NersesyanԳյումրի
Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Բաժանորդագրվել
Հայաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրու «չոր նավահանգստի» նախագծի ուղղությամբ։ Նախագծի իրագործումը թույլ կտա խոշոր ինդուստրիալ գոտի ստեղծել հնարավոր բոլոր ենթակառուցվածքներով և նոր աշխատատեղերով։
Գյումրու «Չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) մշակումն ավարտական փուլում է։ Մինչև դեկտեմբերի 22-ը մշակողը՝ MTBS հոլանդական միջազգային խորհրդատվական ընկերությունը, պետք է Հանրային ներդրումային կոմիտե հանձնի ՏՏՀ-ի վերաբերյալ հաշվետվությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասը, որը պատասխանատու է նախագծի կազմակերպման համար։
Մալասը հույս ունի, որ կոմիտեն մինչև տարեվերջ հավանության կարժանացնի նախագծի իրականացումը։
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը վերլուծության վերջին փուլում է. Քերոբյան
«Դրանից հետո կընտրվի «չոր նավահանգստի» օպերատորը։ Այսօր արդեն մի շարք օտարերկրյա ընկերություններ, այդ թվում Մերձավոր Արևելքի երկրներից, հետաքրքրվածություն են հայտնել նախագծի նկատմամբ», - ասաց Մալասը։
Նրա խոսքով՝ ընտրված ընկերությունը պետք է լինի միջազգային մակարդակի, ունենա բիզնես վարելու հարուստ փորձ և ֆինանսապես ուժեղ լինի։ Հայաստանում նման ընկերություններ չկան։

Ինչ կտա Հայաստանին «չոր նավահանգիստը»

Չոր նավահանգստի հայեցակարգը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է այն երկրների համար, որոնք ելք չունեն դեպի ծով, օրինակ՝ Հայաստանի։ Ըստ էության, չոր նավահանգիստը ոչնչով չի տարբերվում ծովայինից, ո՛չ ենթակառուցվածքային, ո՛չ էլ կոնցեպտուալ առումով։ Տարբերությունն այն է, որ նավերի փոխարեն վագոններ են, երկաթգծեր և բեռնատարներ։
«Չոր նավահանգիստը» կատարյալ լուծում կլինի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող տարածքում առևտրի զարգացման համար, հաշվի առնելով ՀՀ տնտեսության առավել թույլ կողմը, այն է` կապը արտաքին աշխարհի հետ։ Նախագծի իրականացումը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել (նախնական՝ ավելի քան 100 աշխատատեղ –խմբ․), տնտեսական ակտիվություն ստեղծել, ավելի արդյունավետ տրանսպորտային համակարգ ստանալ (ընթացակարգային, համակարգային առումով)։
Մալասը պագայում չբացառեց նմանատիպ «չոր նավահանգիստների» հետ երկկողմանի համաձայնագրերի կնքումը Վրաստանում, Ռուսաստանում, Իրաքում և մի շարք այլ երկրներում։
Այսպես, օրինակ, հայկական և վրացական կողմը կարող են երկկողմանի համաձայնագիր ստորագրել, որը թույլ կտա մի կետից մյուս կետը տրամաբանությամբ բեռնափոխադրումներ իրականացնել առանց մաքսային լրացուցիչ քաշքշուկի և սահմանին համապատասխան ընթացակարգեր անցնելու։
Գյումրիի «չոր նավահանգստի» նախագծում հնարավոր է` ներգրավվեն կորեական ընկերություններ
«Օրինակ, Գյումրու «չոր նավահանգստից» դուրս եկող ապրանքները կարող են մաքսային ձևակերպում անցնել ոչ թե սահմանին, այլ արդեն Թբիլիսիի «չոր նավահանգստում», ապա այնտեղից հասնել Մոսկվայի «չոր նավահանգիստ»` առանց Վերին Լարսի անցակետում կանգնելու», - ասաց Մալասը։
Ռուսաստանի դեպքում սա էապես կբեռնաթափի Վերին Լարսը, քանի որ ապրանքները մաքսային ձևակերպում կանցնեն ոչ թե անցակետում, այլ Մոսկվայի «չոր նավահանգստում»։

Ինչո՞ւ հենց Գյումրիում

Գյումրին չոր նավահանգստի հայեցակարգի իրականացման համար ամենահարմար քաղաքն է, քանի որ այն կարող է ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապ ապահովել։ Բացի այդ, այստեղ լավ զարգացած են ենթակառուցվածքները, երկաթուղային կապը։ Քաղաքը սահմանակից է Թուրքիայի, Վրաստանի հետ և կարող է կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի երկրերի հետ, այդ թվում՝ Սև ծովի նավահանգիստներով։

«Գյումրին լավ կլաստեր է, որտեղ հատվում են տրանսպորտային հանգոււյցները։ Այստեղ մեծ են հնարավորությունները բեռների տեղափոխման համար (ավտոմոբիլային, օդային և երկաթուղային)։ Դա նրա առանձնահատկությունն ու հմայքն է։ Ավստրալացի և մի շարք արևմտյան երկրների պրոֆեսորներ ինձ ասացին, որ այս նախագիծը բոլոր շանսերն ունի դառնալու աշխարհում լավագույններից մեկը», - ասաց Մալասը։

Նախատեսվում է մի մեծ ինդուստրիալ պարկի ստեղծում, որը գրավիչ կլինի օտարերկրյա ներդրումների համար, դեղագործական, հայթեք ընկերությունների համար։ Այստեղ նաև գործարաններ կկառուցվեն, արտադրություն կհիմնվի։ Նախագիծը թույլ կտա նաև դիվերսիֆիկացնել առևտուրը։
Հնարավոր է` Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում
Նախագծի համաձայն՝ «չոր նավահանգիստը» բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց կդառնա մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեցող տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները սպասարկելու համար։ Դա Շիրակի մարզին թույլ կտա արդյունաբերական գոտու վերածվել։ «Նավահանգիստն» առնչություն կունենա ինչպես «Շիրակ» միջազգային օդանավակայանի, այնպես էլ երկաթգծի և «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հետ։ Նրա մեջ կմտնեն օդանավակայանը` ազատ տնտեսական գոտու կարգավիճակով, բաշխման կենտրոնները, փոքր և միջին ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության օբյեկտները, արտադրական բազաները, հոսքագծերն ու միջազգային պարենային շուկան։
Լրահոս
0