https://arm.sputniknews.ru/20231213/razmagerineri-ev-datapartvats-andzanc-pvokhanakumy-teghi-kunena-ajsorghazakhijevan-sahmanin-69990070.html
Ռազմագերիների և դատապարտված անձանց փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին
Ռազմագերիների և դատապարտված անձանց փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանը վերադարձնում է 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի 13.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-13T13:13+0400
2023-12-13T13:13+0400
2023-12-13T15:41+0400
գերի
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790809_0:167:1601:1067_1920x0_80_0_0_dad619464d61a5cdf55855f67446ea99.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։Նշվում է, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի։Հայտնել էինք, որ ՀՀ վերադարձող հայ ռազմագերիները գերեվարվել են 2020 թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ու հենց ԼՂ–ում։Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Նրա խոսքով` գերիների փոխանակությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790809_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e1076b6e8c7f1a2f3848cd8dd85de232.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, զինծառայող
գերի, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, զինծառայող
Ռազմագերիների և դատապարտված անձանց փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին
13:13 13.12.2023 (Թարմացված է: 15:41 13.12.2023) Ադրբեջանը վերադարձնում է 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
Նշվում է, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինվորի։
Հայտնել էինք, որ ՀՀ վերադարձող հայ ռազմագերիները գերեվարվել են 2020 թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ու հենց ԼՂ–ում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը
համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր`
Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Նրա խոսքով` գերիների փոխանակությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։