https://arm.sputniknews.ru/20231213/nujn-tnic-chen-nujn-ori-en-arcakhci-33-qaghaqaci-der-gjumru-infekcivon-hivandanvocum-e-69951395.html
Նույն տնից չեն, նույն օրի են. 33 արցախցի դեռ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է
Նույն տնից չեն, նույն օրի են. 33 արցախցի դեռ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
Բռնի տեղահանված այս անձինք Արցախի տարբեր շրջաններից են, բայց նրանց նույն հոգսերն ու խնդիրներն են կապում։ 13.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-13T08:55+0400
2023-12-13T08:55+0400
2023-12-13T12:16+0400
գյումրի
հիվանդանոց
արցախցի
բռնի տեղահանված
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/0c/69963625_0:0:921:519_1920x0_80_0_0_8da57de94ad525a47e412955ca567bbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկում այս պահին շարունակում է Արցախից բռնի տեղահանված 33 անձ մնալ։ Այնտեղ բնակություն հաստատած արցախցիները հիմնականում միայնակ են կամ 2 անձից բաղկացած ընտանիքներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում բոլորը միաբերան պնդում էին՝ տեղափոխվել չեն պատրաստվում՝ 1 կամ 2 հոգուն պետության տրամադրած գումարը բավարար չէ Գյումրիում տուն վարձակալելու համար:Բնակիչներից մեկը 50–ամյա Կարինե Աղաջանյանն է` Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքից։ Գյումրի է եկել 16–ամյա որդու հետ, որը ողնաշարի խնդիր ունի: Ավագ որդիներն ամուսնացած են՝ իրենց ընտանիքների հետ վարձով են բնակվում։ Ինքը կրտսեր որդու հետ սկզբում տեղափոխվել է Վայք, այնտեղից էլ Գյումրի։«Այստեղ հարմարվել եմ: Չեմ կարող այլ տեղ գնալ՝ գումարը քիչ է վարձակալության համար, սնվե՞նք, թե՞ վարձ տանք․․․պետությունը 6 ամիս է գումար տրամադրելու, բա դրանից հետո ինչ անենք»- ասում է Կարինեն, որը հիմա գուլպաներ է գործում ու վաճառում։Արդեն 1 խմբաքանակ գնել են իր մոտից, ասում է, եթե թելը շատ լինի, բաճկոնակներ էլ կգործի ու կվաճառի։«Պակաս բաներ շատ ունենք՝ արդուկ, սպասք, թելեր, հեռուստացույց։ Ամենաշատը չեմ ուզում, որ էստեղից այլ տեղ գնանք»,- նշում է Կարինեն։Նույն շենքում է ապրում նաև Յաշա Բաղդասարյանը, որն իր որդու` Մասիսի հետ է։ Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է` հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Յաշան ու Մասիսն արդեն երկրորդ անգամ են տեղահանվել. 44-օրյա պատերազմից առաջ Շուշիում էին բնակվում, դրանից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ, այժմ էլ Գյումրիում են։ Իրենց հետ ոչ մի բան չեն կարողացել վերցնել։«Թոշակ չեն տալիս, տների վարձն էլ շատ բարձր է, այդ գումարով չենք կարող տուն վարձակալել։ Փառք Աստծո, այստեղ տաք է, բայց խնդիրներ շատ ունենք»,-ասում է Յաշան։Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկն այս պահին հանձնված է Արցախից բռնի տեղահանված անձանց։ Չեն դժգոհում՝ տանիք ունեն, տաք է, սնունդ ու առաջնային անհրաժեշտության իրեր էլ ինչ-որ չափով ևս ունեն, բայց առաջնային է իրենց հետագա կարգավիճակի հարցը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/0c/69963625_0:0:817:613_1920x0_80_0_0_0c56d8c716c712709939711313db6256.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հիվանդանոց, արցախցի, բռնի տեղահանված
գյումրի, հիվանդանոց, արցախցի, բռնի տեղահանված
Նույն տնից չեն, նույն օրի են. 33 արցախցի դեռ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է
08:55 13.12.2023 (Թարմացված է: 12:16 13.12.2023) Բռնի տեղահանված այս անձինք Արցախի տարբեր շրջաններից են, բայց նրանց նույն հոգսերն ու խնդիրներն են կապում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկում այս պահին շարունակում է Արցախից բռնի տեղահանված 33 անձ մնալ։ Այնտեղ բնակություն հաստատած արցախցիները հիմնականում միայնակ են կամ 2 անձից բաղկացած ընտանիքներ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում բոլորը միաբերան պնդում էին՝ տեղափոխվել չեն պատրաստվում՝ 1 կամ 2 հոգուն պետության տրամադրած գումարը բավարար չէ Գյումրիում տուն վարձակալելու համար:
Բնակիչներից մեկը 50–ամյա Կարինե Աղաջանյանն է` Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքից։ Գյումրի է եկել 16–ամյա որդու հետ, որը ողնաշարի խնդիր ունի: Ավագ որդիներն ամուսնացած են՝ իրենց ընտանիքների հետ վարձով են բնակվում։ Ինքը կրտսեր որդու հետ սկզբում տեղափոխվել է Վայք, այնտեղից էլ Գյումրի։
«Այստեղ հարմարվել եմ: Չեմ կարող այլ տեղ գնալ՝ գումարը քիչ է վարձակալության համար, սնվե՞նք, թե՞ վարձ տանք․․․պետությունը 6 ամիս է գումար տրամադրելու, բա դրանից հետո ինչ անենք»- ասում է Կարինեն, որը հիմա գուլպաներ է գործում ու վաճառում։
Արդեն 1 խմբաքանակ գնել են իր մոտից, ասում է, եթե թելը շատ լինի, բաճկոնակներ էլ կգործի ու կվաճառի։
Կարինեն նաև շուրջ 3 ամսվա թոշակ չի ստացել, ու չնայած պետությունն ապրելու տարածք տրամադրել է, տարբեր կազմակերպություններ ու կառույցներ էլ պարբերաբար սննդով են օգնում, բայց դեռ շատ խնդիրներ ունի լուծելու։
«Պակաս բաներ շատ ունենք՝ արդուկ, սպասք, թելեր, հեռուստացույց։ Ամենաշատը չեմ ուզում, որ էստեղից այլ տեղ գնանք»,- նշում է Կարինեն։
Նույն շենքում է ապրում նաև Յաշա Բաղդասարյանը, որն իր որդու` Մասիսի հետ է։ Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է` հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Յաշան ու Մասիսն արդեն երկրորդ անգամ են տեղահանվել. 44-օրյա պատերազմից առաջ Շուշիում էին բնակվում, դրանից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ, այժմ էլ Գյումրիում են։ Իրենց հետ ոչ մի բան չեն կարողացել վերցնել։
«Թոշակ չեն տալիս, տների վարձն էլ շատ բարձր է, այդ գումարով չենք կարող տուն վարձակալել։ Փառք Աստծո, այստեղ տաք է, բայց խնդիրներ շատ ունենք»,-ասում է Յաշան։
Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքերից մեկն այս պահին հանձնված է Արցախից բռնի տեղահանված անձանց։ Չեն դժգոհում՝ տանիք ունեն, տաք է, սնունդ ու առաջնային անհրաժեշտության իրեր էլ ինչ-որ չափով ևս ունեն, բայց առաջնային է իրենց հետագա կարգավիճակի հարցը։