https://arm.sputniknews.ru/20231213/khaghaghutjan-pajmanagiry-khaghaghutjun-chi-berelu-artur-khachatrjan-69985490.html
Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. Արթուր Խաչատրյան
Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. Արթուր Խաչատրյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` դեռ չի հասունացել այն պահը, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ 13.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-13T11:41+0400
2023-12-13T11:41+0400
2023-12-13T11:43+0400
արթուր խաչատրյան
աժ (ազգային ժողով)
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013102_0:93:1600:993_1920x0_80_0_0_8b102715bba76d73f403ec5593f9b609.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Նա նշեց, որ որպես պատգամավոր` գաղտնիության հասանելիություն ունի, բայցխաղաղության փաստաթուղթը չի տեսել, սակայն համադրելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները` կարող է դատողություն անել, թե ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ։Ըստ նրա` դեռ չի հասունացել այն պահը, որ պայմանագիրը ստորագրվի։ Պատգամավորի համոզմամբ` գոնե տարեվերջյան այս 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։Խաղաղության պայմանագրում Արցախի մասին կետ եղել է, բայց հանվել է. Վարդան Օսկանյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013102_177:0:1600:1067_1920x0_80_0_0_dba6af2e041100091e2fbe677a747afb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, աժ (ազգային ժողով), խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արթուր խաչատրյան, աժ (ազգային ժողով), խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. Արթուր Խաչատրյան
11:41 13.12.2023 (Թարմացված է: 11:43 13.12.2023) Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` դեռ չի հասունացել այն պահը, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ որպես պատգամավոր` գաղտնիության հասանելիություն ունի, բայցխաղաղության փաստաթուղթը չի տեսել, սակայն համադրելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները` կարող է դատողություն անել, թե ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ։
«Այն փաստաթուղթը, որ պարտադրվել է ՀՀ–ին, շատ անորոշ ձևակերպումներ է ունենալու, որը Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել»,– նշեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա` դեռ չի հասունացել այն պահը, որ պայմանագիրը ստորագրվի։ Պատգամավորի համոզմամբ` գոնե տարեվերջյան այս 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։