https://arm.sputniknews.ru/20231212/turqiajum-tsetsi-entarkvats-mrcavary-hajtararel-e-vor-kdadarecni-karieran-69956149.html
Թուրքիայում ծեծի ենթարկված մրցավարը հայտարարել է, որ իրեն սպառնացել են սպանել
Թուրքիայում ծեծի ենթարկված մրցավարը հայտարարել է, որ իրեն սպառնացել են սպանել
Sputnik Արմենիա
Մրցավարն ասել է, որ իրեն ծեծողների դեմ դատական հայց է ներկայացրել։ 12.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-12T18:11+0400
2023-12-12T18:11+0400
2023-12-12T18:16+0400
մրցավար
ծեծ
ծեծկռտուք
թուրքիա
կարիերա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28965855_0:85:1600:985_1920x0_80_0_0_8db469cc39e3a9306a218ec9f803a049.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի առաջնության խաղից հետո ծեծի ենթարկված ֆուտբոլային մրցավար Հալիլ Ումութ Մելերը հայտարարել է, որ «Անկարագյուջյու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան, որը ծեծի է ենթարկել իրեն, սպառնացել է նաև սպանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» հանդիպումն անցկացվեց դեկտեմբերի 11–ին Անկարայում և ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո դաշտ վազեց «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուք Քոջան մի քանի մարդու ուղեկցմամբ և հարվածեց մրցավարին՝ նրան գետնին տապալելով։ Խոտերին ընկած մրցավարին մի քանի աքացի էին հասցրել։Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մրցավարի հետ կապված միջադեպի պատճառով հետաձգել է խաղերը երկրի բոլոր լիգաներում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Մելերը հայտարարել է, որ կդադարեցնի կարիերան։Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28965855_88:0:1512:1068_1920x0_80_0_0_82ae85f92af47f46b76b64bff0ea216f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցավար, ծեծ, ծեծկռտուք, թուրքիա, կարիերա
մրցավար, ծեծ, ծեծկռտուք, թուրքիա, կարիերա
Թուրքիայում ծեծի ենթարկված մրցավարը հայտարարել է, որ իրեն սպառնացել են սպանել
18:11 12.12.2023 (Թարմացված է: 18:16 12.12.2023) Մրցավարն ասել է, որ իրեն ծեծողների դեմ դատական հայց է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի առաջնության խաղից հետո ծեծի ենթարկված ֆուտբոլային մրցավար Հալիլ Ումութ Մելերը հայտարարել է, որ «Անկարագյուջյու» ակումբի նախագահ Ֆարուք Քոջան, որը ծեծի է ենթարկել իրեն, սպառնացել է նաև սպանել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» հանդիպումն անցկացվեց դեկտեմբերի 11–ին Անկարայում և ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո դաշտ վազեց «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուք Քոջան մի քանի մարդու ուղեկցմամբ և
հարվածեց մրցավարին՝ նրան գետնին տապալելով։ Խոտերին ընկած մրցավարին մի քանի աքացի էին հասցրել։
«Ֆարուք Քոջան բռունցքով հարվածեց ձախ աչքիս տակ, ես ընկա գետնին։ Մինչ ես պառկած էի գետնին, վեճի բոլոր մասնակիցները բազմաթիվ հարվածներ էին հասցնում դեմքիս և մարմնիս տարբեր հատվածներին։ Ֆարուք Քոջան դիմեց ինձ և ասաց․ «Սպանելու եմ քեզ»։ Դատարան հայց եմ ներկայացրել Ֆարուք Քոջայի և մյուս մարդկանց դեմ, որոնք ծեծում էին ինձ», - մրցավարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մրցավարի հետ կապված միջադեպի պատճառով հետաձգել է խաղերը երկրի բոլոր լիգաներում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Մելերը հայտարարել է, որ կդադարեցնի կարիերան։