00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանն անվտանգ երկիր չէ ճամփորդելու համար. Ապրեսյան

© Sputnik / Aram NersesyanՄեխակ Ապրեսյան
Մեխակ Ապրեսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
Մեխակ Ապրեսյան
Բաժանորդագրվել
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով` ամեն ինչ պետք է անել Հայաստանում կազմակերպված զբոսաշրջությունը վերականգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանը շարունակում է մնալ ոչ անվտանգ երկիր, դա է պատճառը, որ երկրում կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն զարգացման փուլ չի մտել` չնայած նրան, որ այս տարի Հայաստանն ունեցել է 2,2 մլն զբոսաշրջիկ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Մեր օտարերկրյա գործընկերները շատ զգուշավոր են Հայաստան կազմակերպված զբոսաշրջային խմբեր ուղարկելու առումով, քանի որ այդ երկրների իրավասու մարմինների պաշտոնական կայքերում Հայաստանը ներկայացված է հիմնականում կարմիրով` որպես ոչ անվտանգ երկիր, և խորհուրդ չի տրվում այցելել»,–ասաց նա։
Ապրեսյանի խոսքով` եթե անգամ զբոսաշրջիկներն այցելում են, նրանց խորհուրդ չի տրվում Հայաստանի զգալի մասն այցելել նույն խնդրի պատճառով։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ սփյուռքի ներուժն ու դիվանագիտական խողովակներն օգտագործելով` ամեն ինչ պետք է անել Հայաստանում կազմակերպված տուրիզմը վերականգնելու համար, քանի որ դա է նպաստում կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը։
«Պետք է կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանն անվտանգ երկիր չէ ճամփորդելու համար»,–ասաց նա։
Ասուլիսին ներկա «Վիզիթ Արմենիա» տուրիստական ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը հայեր են, որոնք հաճախ գալիս են իրենց բարեկամներին այցելելու համար կամ այստեղ բնակարաններ ունեն։
Նա նշեց, որ այդ անձինք զբոսաշրջային ընկերությունների հաճախորդներ չեն, քանի որ ֆինանսական ներհոսք չեն ապահովում։
«Զբոսաշրջային ընկերությունների համար այդ 2,2 միլիոնը ոչինչ չի ասում, որովհետև մենք մեծ գումարներ ենք ծախսում ամեն անգամ զբոսաշրջային ցուցահանդեսների ժամանակ Հայաստանը ներկայացնելու վրա, դրա արդյունքում շահում է պետությունը, որն իհարկե հաճելի է, բայց մենք դրանից դեռևս օգուտ չունենք»,–ասաց նա։
Գևորգյանի խոսքով` ստեղծված իրավիճակում շահում են տուրիզմի վերջին օղակները` հանրային սննդի վայրերը, տրանսպորտային ընկերությունները, ժամանցային վայրերը, որոնք միանշանակ ունենում են ֆինանսական ներհոսքեր։
Հավելենք, որ ըստ Զբոսաշրջության կոմիտեի վիճակագրական տվյալների` 2023 թ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ. 2022 թ համեմատ այս թիվն աճել է 42%–ով: Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանել Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում` Իրանը։
Գինու զբոսաշրջության 8–րդ համաշխարհային համաժողովը կկայանա ՀՀ–ում 2024 թվականին
Լրահոս
0