ԿԳՄՍՆ–ն քննարկել է նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալու հարցը. լուսանկարներ
16:50 12.12.2023 (Թարմացված է: 16:57 12.12.2023)
© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
![Արխիվային լուսանկար Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/1068/33/10683378_0:0:1600:901_1920x0_80_0_0_c5231c49bb26abfad6b1e5aa2b4fb33e.jpg)
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել է լրամշակման։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։
© Photo : official site of MESCS of RA «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) կոթողը
![Мемориальный комплекс Героям Арцахской освободительной войны в Шенгавите Мемориальный комплекс Героям Арцахской освободительной войны в Шенгавите - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69950173_0:0:1550:1162_1920x0_80_0_0_f32db3ce7c73fdc9f02e668089f5b132.jpg)
«Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) կոթողը
© Photo : official site of MESCS of RA
Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հնավայրը հայտնաբերվել է 2012 թ. և 2012-2016 թթ., ուսումնասիրվել է հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից:
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
![Հնավայր «Տիրինկատար» Հնավայր «Տիրինկատար» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64257009_2:0:1600:1065_600x0_80_0_0_632c597e0971e86224b6959ba8f19721.jpg)
1/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
![Հնավայր «Տիրինկատար» Հնավայր «Տիրինկատար» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64311517_126:0:1475:899_600x0_80_0_0_0275a31c02b2011ccd88c9107f6c01b9.jpg)
2/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
![Հնավայր «Տիրինկատար» Հնավայր «Տիրինկատար» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64311495_67:0:1534:978_600x0_80_0_0_3711d8582bb1134ac3c7deb6b6ca6e08.jpg)
3/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
![Հնավայր «Տիրինկատար» Հնավայր «Տիրինկատար» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64311473_71:0:1529:972_600x0_80_0_0_daf122ec5bb87f8c6946c0a903a740a9.jpg)
4/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
![Հնավայր «Տիրինկատար» Հնավայր «Տիրինկատար» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64257075_0:0:1600:1067_600x0_80_0_0_e1389dcc360e81c4dfd68f70b8c8d1ee.jpg)
5/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
![Հնավայր «Տիրինկատար» Հնավայր «Տիրինկատար» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64256824_2:0:1600:1065_600x0_80_0_0_bba4c7d5b8e7b5e1c7c2658873ed922d.jpg)
6/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
1/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
2/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
3/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
4/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
5/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
6/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնավայր «Տիրինկատար»
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Բնակելի տանը (1860-1870-ական թթ.)։
© Photo : official site of MESCS of RA Մեղրիի Փոքր թաղում գտնվող բնակելի տունը (1860-1870-ական թթ.)
![Жилой дом (1860-70гг) в районе Покр Тах в Мегри Жилой дом (1860-70гг) в районе Покр Тах в Мегри - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69950151_0:0:1600:1200_1920x0_80_0_0_24a0eb3d8774f7e76e67836cf7ebe662.jpg)
Մեղրիի Փոքր թաղում գտնվող բնակելի տունը (1860-1870-ական թթ.)
© Photo : official site of MESCS of RA
Տեղացիների վկայությամբ` այս տանը ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան, 1863-1915 թթ.):
Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.) ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Ջրաձոր գյուղի քարայրների համալիրը (XVIII-XX դդ.)՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Համալիրը բաղկացած է երեք քարե դռներ ունեցող քարայրներից:
© Photo : official site of MESCS of RA Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.)
![Церковь в селе Меграшат Ширакской области Церковь в селе Меграшат Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69950007_0:0:1080:810_1920x0_80_0_0_c7f6fc5bc77a15e4c2f13891861dbdbd.jpg)
Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.)
© Photo : official site of MESCS of RA
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակատեղիին (Ք.ա. VI հազ.)։ 2022 թ. հայտնաբերել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը: 2022-2023 թթ. կատարվել են պեղումներ:
Քննարկվել են նաև քաղաքատեղի Էրեբունի (ԱՐԻՆ ԲԵՐԴ) (մ.թ.ա. VIII-III դդ., պետ․ ցուցիչ՝ 1.5.19 Հ), Արագածոտնի մարզի Ավան գյուղի Հնավայր Տիրինկատար (մ.թ.ա. VI հազ. վերջ - II հազ. սկիզբ, մ.թ.ա. II հազ. վերջ, մ. թ. IX-XVIII դդ., պետ. ցուցիչ՝ 2․12.34), Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի ամրոց «Սպիտակ բերդ» (մ.թ.ա. 2-1-ին հազ.-մ.թ. 10-րդ դ., պետ․ ցուցիչ՝ 4.20.1), Հայրավանք գյուղի բնակատեղի, մ.թ.ա. 2-1-ին հազ., վանական համալիր Հայրավանք, 9-13-րդ դդ., (պետ․ ցուցիչ՝ 4.59.1, 4.59.1.1), Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի «Ամրոց Թղիթ» (Ք.ա. 13-9-րդ դդ., միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6.32.1) և ևս 33 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:
Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել է լրամշակման։