https://arm.sputniknews.ru/20231212/hhn-uzum-e-mvotenal-emin-ajnqan-vorqan-emn-da-hnaravvor-khamari-ararat-mirzvojan-69938349.html
ՀՀ–ն ուզում է մոտենալ ԵՄ–ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի. Արարատ Միրզոյան
ՀՀ–ն ուզում է մոտենալ ԵՄ–ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը`առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և... 12.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-12T12:19+0400
2023-12-12T12:19+0400
2023-12-12T12:26+0400
արարատ միրզոյան
հայաստան
եվրամիություն
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69914655_0:0:1600:901_1920x0_80_0_0_ad80f1afbf0d1fbaeee0ec5f57fc4146.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտարարել է Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։Նա շեշտել է, որ Արևելյան գործընկերությունը նպաստել է ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացին:Միրզոյանը հավելել է, որ միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը`առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ:Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը հանձնառու է ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական Միությանը, որքանով Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի:ՀՀ–ն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք. ՄիրզոյանՀայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբորի 11–ին մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69914655_121:0:1544:1067_1920x0_80_0_0_e29519c8817610fb4092b2a83dea7e1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, եվրամիություն, բրյուսել
արարատ միրզոյան, հայաստան, եվրամիություն, բրյուսել
ՀՀ–ն ուզում է մոտենալ ԵՄ–ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի. Արարատ Միրզոյան
12:19 12.12.2023 (Թարմացված է: 12:26 12.12.2023) Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը`առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտարարել է Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։
Նա շեշտել է, որ Արևելյան գործընկերությունը նպաստել է ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացին:
«Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չեն առել»,– ասել է նա։
Միրզոյանը հավելել է, որ միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրոպական հանձնաժողովի որոշումը`առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ:
«Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ: Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական Միությանը»,– ասել է նա։
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը հանձնառու է ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական Միությանը, որքանով Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի:
Հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբորի 11–ին մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։