https://arm.sputniknews.ru/20231212/hhn-uni-taratsashrjanum-kajun-ev-tevakan-khaghaghutjun-karucelu-qaghaqakan-kamq-mirzvojan-69937908.html
ՀՀ–ն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք. Միրզոյան
ՀՀ–ն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։ 12.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-12T12:17+0400
2023-12-12T12:17+0400
2024-12-21T12:53+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69938059_0:0:3072:1728_1920x0_80_0_0_4f75873364bdc2a754c82d35ad8a6c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք: Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք նախկինում ընդունվել են Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:«Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը` գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ, Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին»,– ասել է նա։Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Սարգիս ԽանդանյանԱյս հայտարարությունը ողջունել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69938059_97:0:2828:2048_1920x0_80_0_0_727f0a7a719588dcc569ce6025d32024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արարատ միրզոյան
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արարատ միրզոյան
ՀՀ–ն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք. Միրզոյան
12:17 12.12.2023 (Թարմացված է: 12:53 21.12.2024) ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք: Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ–ն։
«Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում»,– իր ելույթում ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանների փոխադարձ ճանաչմանը, հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը, որոնք նախկինում ընդունվել են Բրյուսելում ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ:
«Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Ադրբեջանի հետ վերջերս ընդունված համատեղ հայտարարությունը` գերիների ու պահվող անձանց փոխանակման և COP29 համաժողովի վերաբերյալ, Հայաստանի համաձայնությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեր վճռականության ևս մեկ դրսևորում է: Մենք հույս ունենք, որ այս դրական ազդակից հետո Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության գործընթացին»,– ասել է նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը
համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր`
Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Այս հայտարարությունը ողջունել են Եվրոպական խորհրդի նախագահ
Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար
Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ
Խավիեր Կոլոմինան։