00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն 50 մլն եվրո վարկ կվերցնի ՕՊԵԿ–ից. ԱԺ–ն հավանություն տվեց

© Sputnik / Asatur YesayantsԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
ԱԺ
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` այդ վարկն ընդամենը ՀՀ կառավարության ընթացիկ ծրագրի ֆինանսավորումն է, փաթեթավորում է շատ գեղեցիկ «բանտիկներով»։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին նախագծին, որը ներկայացրել էր կառավարությունը։
ԱԺ–ն նախագիծն ընդունեց 61 կողմ, 26 դեմ ձայներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ն ցանկանում է վավերացնել ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 50 մլն եվրո արժողությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ՀՀ և ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագրով տրամադրվող միջոցները բյուջետային վարկ են։
«Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացմանը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը և էներգաարդյունավետությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացմանը»,– ընդգծեց փոխնախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ այդ վարկն ընդամենը կառավարության ընթացիկ ծրագրի ֆինանսավորումն է, որը փաթեթավորվում է շատ գեղեցիկ «բանտիկներով»։
«Սա կոնկրետ 6 տոկոսանոց վարկ է։ Հարց տրվեց` դիմակայունությունն ինչքա՞ն է բարձրանալու, կանաչն ինչքա՞ն է կանաչելու, քանի՞ մանկապարտեզ է կառուցվելու։ Ոչ մի կոնկրետ պատասխան։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև սա կոնկրետ ընթացիկ գործունեության ֆինանսավորում է ու ընդամենը կցում ենք գեղեցիկ «ռեֆորմ» բառը»,– ասաց պատգամավորը։
Ըստ նրա` եթե կոնկրետ մանկապարտեզ կառուցելու համար է վարկը վերցվում, ապա ծախսերի ու գործողությունների հետագծելիությունն այս դեպքում երևում է` այսքան բան է արվել, այսքան գումար է ծախսվել։ Այսպիսի վարկերի դեպքում, Խաչատրյանի խոսքով, ընդհանուր ձևակերպումներ են, որպեսզի հետագծելիությունը քողարկվի։
Հիշեցնենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է, վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը 5 տարին է։ Վարկի մայր գումարի մարումն իրականացվելու է 2028 թ. հոկտեմբերի 15–ից մինչև 2042 թ. հոկտեմբերի 15–ը: Վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 31–ն է: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ:
Լրահոս
0