https://arm.sputniknews.ru/20231212/hh-n-yntrvel-e-jvonesko-i-1954-t-kvonvenciaji-kvomitei-andam-69960497.html
ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ
ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ
Sputnik Արմենիա
Կոմիտեի նիստում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ-ում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին։ 12.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-12T19:00+0400
2023-12-12T19:00+0400
2023-12-12T19:14+0400
յունեսկօ
հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69960619_45:0:756:400_1920x0_80_0_0_c8b81206ab8b13bc6866fcc23bfe848a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից։Նշվում է, որ այսօր Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: ՀՀ-ն կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:Նիստին ներկա ՀՀ պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0c/69960619_134:0:667:400_1920x0_80_0_0_9fc04eb54c5a472821b566067f3a4d70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յունեսկօ, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
յունեսկօ, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ
19:00 12.12.2023 (Թարմացված է: 19:14 12.12.2023) Կոմիտեի նիստում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ-ում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ
կայքից։
Նշվում է, որ այսօր Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: ՀՀ-ն կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:
Նիստին ներկա ՀՀ պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին:
«Բազմաթիվ վկայություններ կան հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքերի վերացման մասին ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի շրջանում և Ադրբեջանի այլ հատվածներում։ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկած և երկրորդ արձանագրության կոմիտեի կողմից աջակցվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից»,-ասել է նա:
Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են: