00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը երկրորդ տուն է դարձել ԼՂ–ից տեղահանված ռուսների համար. Աբրամով

© SputnikՎլադիմիր Աբրամով
Վլադիմիր Աբրամով - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
Վլադիմիր Աբրամով
Բաժանորդագրվել
Ռուսական համայնքի անդամներին հետաքրքրում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցերը, այդ թվում՝ անչափահաս երեխաների կամ ամուսիններից մեկի համար, ինչպես նաև կորցրած փաստաթղթերի վերականգնումը:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստան տեղափոխված ռուսական համայնքի անդամների մեծ մասը վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Աբրամովը։
«Մինչև այս տարվա սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը վերադարձել է Ռուսաստան։ Նրանք չեն գնացել Արևմուտք: Այո՛, մի մասը գնացել է Մոլդովա, Վրաստան, Ուզբեկստան։ Մոտ 10 ընտանիք մեկնել է Բելառուս։ Ռուսական պետությունը հնարավոր ամեն ինչ անում է, ես կասեի՝ անհնարինն է անում, որպեսզի հայրենակիցները, ռուսները վերադառնան տուն»,-նշեց Աբրամովը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց` Հայաստանը երկրորդ տուն է դարձել այն ռուսների համար, որոնք որոշել են ոչ մի տեղ չգնալ։
Հաշվի առնելով աշխարհում տիրող բարդ իրավիճակը՝ Ռուսաստանի իշխանություններն այնպես են անում, որ հայրենակիցներն իրենց պաշտպանված զգան անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս։ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ այն փաստը, որ ռուսական համայնքն ավելի քան 4000 մարդուց էր բաղկացած, արդեն իսկ խոսուն է։
Աբրամովը Հայաստան է եկել ռուսական պատվիրակության կազմում, որն ուղեկցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար նախատեսված ավելի քան վեց տոննա մարդասիրական բեռը։ Օգնությունը ներառում է տաք հագուստ, կենցաղային տեխնիկա, անկողնային պարագաներ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր և այլն:
«Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ խնդրելով աջակցել մարդասիրական բեռի հավաքման և առաքման հարցում: Այդ բեռը հավաքվել, հասցվել է, բայց ևս մեկ հանձնարարություն է եղել։ Մեր առջև խնդիր էր դրված լսել հայրենակիցներին, հասկանալ, թե ինչ սուր հարցերի են բախվում նրանք»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Աբրամովը, Մոսկալկովայի հանձնարարությամբ, գործընկերների հետ Երևանի Ռուսական տանը մի շարք ընդունելություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների հետ: Նրա խոսքով՝ այն հարցերը, որոնք հետաքրքրել են տեղահանվածներին, հիմնականում վերաբերել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուն, այդ թվում՝ անչափահաս երեխաների կամ ամուսիններից մեկի համար, ինչպես նաև կորցրած փաստաթղթերի վերականգնմանը:
Բացի այդ, ռուսական համայնքի անդամները նաև հետաքրքրվել են Ռուսաստանի հայրենակիցների վերաբնակեցման ծրագրով: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արդեն իսկ շատ ակտիվ աշխատում է այդ հարցերի լուծման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դա երևում է, և դրան ուշադրություն են դարձրել նաև ընդունելության եկած հայրենակիցները։
«Մենք եկել ենք դեկտեմբերի 6-ին։ Մեր առաջին հանդիպումը Հայաստանում ՌԴ դեսպանատանն էր։ Իսկ ամսի 7-ին Ռուսական տանը մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն անցկացրինք, որին ներկա էին Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աշխատակիցները՝ Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, և Լեռնային Ղարաբաղում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Սերգեևիչ Բորդովը: Արդեն հաջորդ օրը մենք հանդիպումներ անցկացրինք Մասիս քաղաքում, շփվեցինք տեղի վարչակազմի ղեկավարի հետ, ծանոթացանք Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի հետ, որը շատ ակտիվ մասնակցում է մարդասիրական ակցիաներին, Արցախի բնակիչներին օգնելու աշխատանքներին»,- ասաց Աբրամովը։
Նա նաև վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է մարդկանց հույս ներշնչելու և բարձրաձայնված խնդիրները լուծելու համար: Ավելին, Աբրամովը կարծում է, որ տեղահանվածների բարձրացրած հարցերից շատերը կլուծվեն բառացիորեն հաշված օրերի ընթացքում Հայաստանում ՌԴ դեսպանատան օգնությամբ: Առավել բարդ հարցերի համակարգման և լուծումների մշակման համար որոշակի ժամանակ կպահանջվի:
«Բարդ հարցերը շատ էին։ Որոշ ժամանակ է պետք դրանք հասկանալու, իմաստավորելու համար։ Այդ պատճառով մենք որոշակի դադար վերցրինք, որպեսզի գիտակցենք, համակարգենք և ինչ-որ որոշում կայացնենք: Տատյանա Մոսկալկովային կզեկուցենք իրավիճակը, կպատմենք` ինչ ենք լսել, ինչն ենք ընդգծել»,- եզրափակեց Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Աբրամովն առաջին անգամ է այցելում Հայաստան։ Նա խոստովանեց, որ զարմացել է տաք եղանակից (Մոսկվայի համեմատ) և տեղի բնակիչների հյուրընկալությունից: Եվ ամենակարևորը՝ շատերն են ազատ տիրապետում ռուսերենին։ Նա շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ Ռուսաստանն ու Հայաստանը մերձավոր ժողովուրդներ են, եղբայրներ։
Ռուսական մարդասիրական առաքելությունը 2340 դասագիրք է փոխանցել Երևանի Բլոկի անվան դպրոցին
Լրահոս
0