00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրաբուս» միջպետական ծրագրի մշակմանը

© Photo : POOL / Անցնել մեդիապահոցԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
Միջպետական նախագծի մշակմանն ու իրականացմանը կմասնակցի նաև հայկական «Այրոն ստրիմ» ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրաբուս» միջպետական ծրագրի մշակմանը: Տեղեկությունը հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի քարտուղարությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը դեկտեմբերի 12-ին հավանություն է տվել «Եվրասիական էլեկտրաբուս» միջպետական ծրագրի նախագծի մշակմանը։ Փաստաթուղթը պատրաստվել է Բելառուսի նախաձեռնությամբ՝ ի լրումն հանձնաժողովի խորհրդի՝ սույն թվականի փետրվարի 15-ի` էլեկտրամոբիլաշինության ոլորտում նախագծերի ձևավորման և իրականացման ժամանակ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին հանձնարարականի», - նշված է հաղորդագրության մեջ։
ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի խոսքով՝ միջպետական ծրագրի գլխավոր նպատակը ԵԱՏՄ-ում արտադրված, «բարձր լոկալիզացիա ունեցող» արտադրանքում էլեկտրաբուսների միութենական շուկայի պահանջների բավարարումն է:
ԵԱՏՄ–ում գյուղատնտեսական ապրանքների արտադրությունն ավելացել է 0,5%–ով
Նախարարի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մի շարք խնդիրներ լուծել՝ թարմացնել սարքավորումներն ու կարգավորել էլեկտրաբուսների համար հանգույցների և ագրեգատների սերիական արտադրությունը, ավելացնել նման բաղադրիչների թողարկման ծավալը: Այլ կարևոր խնդիրների թվում են էլեկտրական ավտոբուսների արտադրության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական իրավասությունների զարգացումը, կոմպոնենտների արժեքում ներմուծման բաղադրիչի կրճատումը:
Միջպետական ծրագրի նախագծի մշակմանն ու իրականացմանը իրենց մասնակցությունը հաստատել են «Այրոն ստրիմ» ՍՊԸ-ն (Հայաստան), «ՈւԿԽ Բելկոմմունմաշ» ԲԲԸ-ն, Բելառուսի ԳԱԱ մեքենաշինության միացյալ ինստիտուտը, «ՄԱԶ» ԲԲԸ-ն (Բելառուս), «Կամազ» ՀԲԸ-ն, «ՌԵՆԵՐԱ» ՍՊԸ-ն (Ռուսաստան):
ԵԱՏՄ-ն կմեծացնի կոոպերատիվ նախագծերի աջակցության չափը, եթե պահանջարկ լինի. Քամալյան
Լրահոս
0