00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին կզսպեն այլ բաները. քաղաքագետը` ԵՄ դիտորդների ավելացման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՎահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայում
Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2023
Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վահե Հովհաննիսյանի համոզմամբ` պետք չէ ուրախանալ, որ եվրադիտորդների թիվն ավելանում է մեր երկրում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ռազմավարական ծրագրեր ունի, որոնց շնորհիվ ստանում է այն, ինչ ուզում է։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ավելացնելով Եվրամիության դիտորդների թիվը` Արևմուտքը մի նպատակ ունի` Հայաստանը հակադրել Ռուսաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտեց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Հայտնել էինք, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%–ով ավելացնել՝ 138–ից հասցնելով 209–ի։
«ՀՀ իշխանության ամենամեծ, աններելի սխալներից մեկն այն է, որ մեր այս փոքր երկիրը դարձրեց Արևմուտք–ՌԴ բախման էպիկենտրոնում մի միավոր։ Պարզ է, որ Արևմուտքը մեր թշնամին չէ, ՌԴ-ի թշնամին է, և մենք դառնում ենք գործիք` ոչ գրագետ, ոչ պատասխանատու իշխանությունների պարագայում»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, որ Բորելը նաև ասել էր, որ ԵՄ դիտորդների ավելացումը «միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը», քաղաքագետը ասաց` ԵՄ առաքելությունը ոչ մի բանով չի նպաստելու հայ–ադրբեջանական սահմանի կայունությանը։
Ըստ նրա` եթե Ադրբեջանը խնդիր ունենա լարելու իրավիճակը սահմանին կամ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու, ապա դա անելու է, ու Ադրբեջանին կզսպեն այլ բաներ, այլ ոչ թե մի քանի հարյուր ԵՄ դիտորդները։
«Մյուս կողմից պետք է հասկանանք` ի՞նչ է ուզում պաշտոնական Երևանը։ Ինձ թվում է` ինքն էլ չգիտի. մենք պետություն ենք ոչ մի բանի մասին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի վերջին ձևակերպումները, թե մենք այնքան մոտ պետք է գնանք Եվրոպային, որքան մեզ կարող են ընդունել, մանկական ձևակերպումներ են ժամանակակից աշխարհում։ Այն պետությունները, որոնց իշխանությունները գնացել են այդ պրիմիտիվ ճանապարհով, շատ մեծ փորձությունների են ենթարկել իրենց պետությունը։ Դրա վառ օրինակը Ուկրաինան է, որը ծաղկուն երկրից վերածվեց պատերազմական թատերաբեմի։ Նույնը կարող ենք ասել Աֆղանստանի, Վրաստանի մասին»,– նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ուրախանալ, որ եվրադիտորդների թիվն ավելացավ մեր երկրում, միամտություն է. ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի ռազմավարական ծրագրեր և, ի տարբերություն մեզ, 1994 թվականից սկսած Ադրբեջանը սովորում է ռազմավարական մտածելակերպի նրբությունները, տիրապետում է գործիքակազմին։ Ըստ այդմ` եթե Ադրբեջանին պետք լինի սահմանին ապահովել հանդարտություն, նա դա կանի` փոխարենը ստանալով այն, ինչ ուզում է, ինչպես օրինակ` ստացավ Արցախը։
«Երբ ՀՀ իշխանությունն ինքը չգիտի` ինչ է ուզում, ու որն է մեր երկրի հեռանկարը, ապա վերածվում ենք օրվա ռեժիմով ապրող երկրի»,– նկատեց քաղաքագետը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն կարևորում է «3+3» ձևաչափը, սակայն միաժամանակ գնում է եվրադիտորդների թվի ավելացման, ու սա այն դեպքում, երբ այդ ձևաչափի անդամ երկրները զգուշացրել են, որ դրսի ուժերի ներգրավածությունը կբերի ապակայունացման։
Այս դեպքում Վահե Հովհաննիսյանին զարմացնում է ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը` երկու հակասական ուղղություններով էլ ՀՀ–ն աշխատում է նույն էնտուզիազմով ու մտահոգիչն այն է, որ արդյունքում մեզ` որպես պետություն, կարող են այլևս լուրջ չընդունել։
Դա Հայաստանի տակ դրված պայթուցիկ է. քաղաքագետը` ադրբեջանցիների` ՀՀ «վերադառնալու» մասին
Լրահոս
0