https://arm.sputniknews.ru/20231211/siriajum-teghakajvats-amerikjan-razmabazajum-mi-qani-pajtjun-e-vorvotacel-zlm-69911914.html
Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել. ԶԼՄ
Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ պայթյունները զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։ 11.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-11T16:12+0400
2023-12-11T16:12+0400
2023-12-11T16:17+0400
սիրիա
ամն
ռազմաբազա
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/70/21247024_0:84:1601:984_1920x0_80_0_0_12a1db91599cb4f40a45e5b784ebdcec.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան «Աշ-Շադդադի» ռազմակայանի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Al-Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:Աղբյուրների տվյալով՝ պայթյուններն ամենայն հավանականությամբ զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումների թիվը հասել է 78-ի, տուժել է 66 զինվորական:Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերը գրեթե պարբերաբար հարվածների են ենթարկվում։ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները հասցնում են իրանամետ խմբավորումները։Իրաքում զինված խմբավորումները կրկին գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմակայանը
սիրիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/70/21247024_88:0:1511:1067_1920x0_80_0_0_eec7c025a40d0d678926e440e53f8e16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, ամն, ռազմաբազա, պայթյուն
սիրիա, ամն, ռազմաբազա, պայթյուն
Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել. ԶԼՄ
16:12 11.12.2023 (Թարմացված է: 16:17 11.12.2023) Ենթադրվում է, որ պայթյունները զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան «Աշ-Շադդադի» ռազմակայանի տարածքում մի քանի պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է
«Al-Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այսօր Սիրիայի Ալ–Հասաքա քաղաքից հարավ գտնվող Աշ-Շադդադի քաղաքում` ամերիկյան ռազմակայանի տարածքում, մի քանի պայթյուն է որոտացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների տվյալով՝ պայթյուններն ամենայն հավանականությամբ զինված խմբավորումների հրթիռակոծությունների հետևանք են։
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումների թիվը հասել է 78-ի, տուժել է 66 զինվորական:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերը գրեթե պարբերաբար հարվածների են ենթարկվում։ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները հասցնում են իրանամետ խմբավորումները։