00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն Գյումրու քաղաքապետի հրաժարականը չի պահանջի. այսուհետ կգործի միայն իր 11 մանդատներով

© Sputnik / Asatur YesayantsԳյումրու քաղաքապետարանը
Գյումրու քաղաքապետարանը - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Գյումրու քաղաքապետարանը
Բաժանորդագրվել
Գյումրիում «Բալասանյան» դաշինքն ունի 14 մանդատ, իշխանության անցնելու համար ՔՊ-ին նոր մանդատներ են պետք:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիի կառավարման հարցում ձախողումներ կան, որովհետև «Բալասանյան» դաշինքի ու ՔՊ–ի ստորագրած հուշագրի բոլոր սկզբունքները խախտվել են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
«Ստվերային կառավարման հետևանքով է, որ «Բալասանյան» դաշինքի հետ ձեռքբերված մի շարք պայմանավորվածություններ ուղղակի չեն կատարվել՝ արտաքին միջամտության բերումով»,–ասաց Քնարիկ Հարությունյանը` տեղեկացնելով, որ այսուհետ ՔՊ-ն Գյումրիում կշարունակի գործել իրեն բաժին հասած ավագանու 11 մանդատների շրջանակում:
Հայտնել էինք, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» դեկտեմբերի 6–ին հայտարարեց, որ դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ, քանի որ, ինչպես նշված էր ՔՊ-ի հայտարարության մեջ, «Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում»:
Այսօրվա ասուլիսին ներկա էին նաև արդեն նախկին ՔՊ-ական փոխքաղաքապետներ Արթուր Պապիկյանն ու Վահագն Հովհաննիսյանը: Ի դեպ, ՔՊ -ի հայտարարություններից հետո, բացի փոխքաղաքապետներից, աշխատանքից ազատվել են նաև Գյումրու քաղաքապետարանի բոլոր բաժինների ՔՊ-ական պետերը:
Ու, թեև ՔՊ-ն խոստացել էր այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ փակագծերը բացել, բայց այդպես էլ անուններ կամ ստվերային կառավարման օրինակներ չհնչեցին, թերևս միակը փողոցային առևտրի դադարեցման ձախողման օրինակն էր:
ՔՊ-ի ներկայացուցիչները նաև չնշեցին, թե որ ստվերային ուժերի ու ինչ արտաքին միջամտության մասին է խոսքը՝ խորհուրդ տալով դիմել «Բալասանյան» դաշինքին:
Քնարիկ Հարությունյանը վստահեցրեց, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի իմփիչմենտը չեն պահանջի, որովհետև մեծամասնություն չեն:
Նշենք, որ «Բալասանյան» դաշինքը ունի 14 մանդատ, ու իշխանության անցնելու համար ՔՊ-ին նոր մանդատներ են պետք:
Ներկաները նաև հերքեցին կուլիսային պայմանավորվածության հարցը. խոսքը նախկի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակելու փոխարեն Գյումրու քաղաքապետի աթոռից հրաժարվելու մասին է:
Լրագրողների այն հարցին, թե ինչու 2 տարի անց նոր է ՔՊ–ն բարձրաձայնել ստվերային կառավարման մասին, ներկաները նշեցին՝ եթե մի տարի առաջ էլ դա անեին, այս հարցը այդ ժամանակ էլ կհնչեր: Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ-ն Գյումրիում ձախողել է իր նախընտրական բոլոր ծրագրերը՝ «Բալասանյան» դաշինքի հետ, թե առանց դրա՝ Գյումրին տնակներից չի ազատվել, շների ապաստարաններ չեն կառուցվել և այլն:
«Բալասանյան դաշինքն» այս պահին լուռ է, խոստանում են առաջիկա օրերին հանդես գալ հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Գյումրիում 2021 թ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն):
Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետների պաշտոնում՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության թեկնածուները:
Լրահոս
0