https://arm.sputniknews.ru/20231211/kkhmk-ic-hajtnum-en-vor-chen-karvogh-ajcelel-israjelum-pahvvogh-paghestinci-bantarkjalnerin-69921965.html
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ չեն կարող այցելել Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներին
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ չեն կարող այցելել Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներին
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ այս հարցի շուրջ գաղտնի երկխոսություն է ընթանում։ 11.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-11T19:07+0400
2023-12-11T19:07+0400
2023-12-11T19:09+0400
կարմիր խաչ
իսրայել
պաղեստին
գազայի հատված
պատերազմ
կալանավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64081579_0:108:1601:1008_1920x0_80_0_0_26db1a91dd50598b47d16a54aede3e8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը թույլ չի տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) այցելել պաղեստինցի բանտարկյալներին, սակայն այդ հարցի շուրջ գաղտնի երկխոսություն է ընթանում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Ֆաթիմա Սատորը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64081579_0:0:1601:1200_1920x0_80_0_0_f1a1f38b41e3dd8787093ae5f26b7fcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ, կալանավոր
կարմիր խաչ, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ, կալանավոր
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ չեն կարող այցելել Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներին
19:07 11.12.2023 (Թարմացված է: 19:09 11.12.2023) ԿԽՄԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ այս հարցի շուրջ գաղտնի երկխոսություն է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը թույլ չի տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) այցելել պաղեստինցի բանտարկյալներին, սակայն այդ հարցի շուրջ գաղտնի երկխոսություն է ընթանում: Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Ֆաթիմա Սատորը։
«Իսրայելի իշխանությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել դադարեցնել ԿԽՄԿ այցելությունները կալանավայրեր մինչև հետագա ծանուցումը։ Այդ ժամանակվանից ԿԽՄԿ-ն չի կարողացել այցելել Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին։ ԿԽՄԿ-ն երկկողմանի և կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում իրավասու մարմինների հետ այս կարևորագույն հարցի շուրջ», - պատասխանել է նա հարցին, թե արդյոք կազմակերպությունը կարողացել է այցելել Գազայում իսրայելցի զինվորների կողմից վերջին օրերին ձերբակալված տասնյակ պաղեստինցի տղամարդկանց:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: