https://arm.sputniknews.ru/20231211/hunastani-ag-nakharary-mtadir-e-ajcelel-hajastan-69905328.html
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան
Sputnik Արմենիա
Գիորգոս Գերապետիտիսը նշել է, որ իրենք ողջունում են Հարավային Կովկասում ներկայում ընթացող խաղաղ գործընթացը։ 11.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-11T14:52+0400
2023-12-11T14:52+0400
2023-12-11T14:54+0400
հունաստան
նախարար
հայաստան
գիորգոս գերապետիտիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69904825_0:36:1600:937_1920x0_80_0_0_f3e5be0f997e292f12c028c93c82e409.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է մոտ ապագայում Հայաստան այցելել։ Այս մասին նա հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ։«Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայում ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,– նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։Նա ընդգծել է, որ ծանր ու կարևոր օրակարգով են եկել խորհուրդ։«Հունաստանը կարևոր միջազգային կշիռ է ձեռք բերել, որը կիրառում է միջազգային հարթակներում: Մեր երկիրը վստահելի գործընկեր է բոլոր միջազգային և տարածաշրջանային խաղացողների համար։ Շնորհիվ դրա, մենք խոհեմությամբ և ինքնավստահությամբ բարեկամության կամուրջներ ենք կառուցում մեր ավելի լայն տարածաշրջանում՝ միտված ներկային և ապագային»,– նշել է Գերապետիտիսը։ Հունաստանի ՊՆ ղեկավարը և ՀՀ դեսպանը խոսել են հայ–հունական ռազմական համագործակցության մասինԸստ հույն դիվանագետի` հուսադրող չեն նաև մյուս` տարածաշրջանային և միջազգային ճակատներում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարյան Աֆրիկայում, ու կայուն խաղաղության համար ավելի շատ պետք է ջանքեր գործադրվեն։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69904825_3:0:1426:1067_1920x0_80_0_0_15e6fd010717e9c94f4e77f65d8621d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, նախարար, հայաստան, գիորգոս գերապետիտիս
հունաստան, նախարար, հայաստան, գիորգոս գերապետիտիս
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան
14:52 11.12.2023 (Թարմացված է: 14:54 11.12.2023) Գիորգոս Գերապետիտիսը նշել է, որ իրենք ողջունում են Հարավային Կովկասում ներկայում ընթացող խաղաղ գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է մոտ ապագայում Հայաստան այցելել։ Այս մասին նա
հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ։
«Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայում ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,– նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ ծանր ու կարևոր օրակարգով են եկել խորհուրդ։
«Հունաստանը կարևոր միջազգային կշիռ է ձեռք բերել, որը կիրառում է միջազգային հարթակներում: Մեր երկիրը վստահելի գործընկեր է բոլոր միջազգային և տարածաշրջանային խաղացողների համար։ Շնորհիվ դրա, մենք խոհեմությամբ և ինքնավստահությամբ բարեկամության կամուրջներ ենք կառուցում մեր ավելի լայն տարածաշրջանում՝ միտված ներկային և ապագային»,– նշել է Գերապետիտիսը։
Ըստ հույն դիվանագետի` հուսադրող չեն նաև մյուս` տարածաշրջանային և միջազգային ճակատներում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարյան Աֆրիկայում, ու կայուն խաղաղության համար ավելի շատ պետք է ջանքեր գործադրվեն։