https://arm.sputniknews.ru/20231211/hh-i-ev-adrbejani-mijev-verjin-zargacumnern-e-mirzvojany-nerkajacrel-fransiaji-gvortsynkervojy-69925191.html
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներն է Միրզոյանը ներկայացրել Ֆրանսիայի գործընկերոջը
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներն է Միրզոյանը ներկայացրել Ֆրանսիայի գործընկերոջը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: 11.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-11T20:55+0400
2023-12-11T20:55+0400
2023-12-11T20:57+0400
ֆրանսիա
հայաստան
արարատ միրզոյան
կատրին կոլոննա
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66338930_0:0:1600:901_1920x0_80_0_0_f99fe1ef615b95203a030724b37f51e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ԵՄ գործընկերության խորացումը, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը երկուստեք կարևոր են։ Այդ մասին Բրյուսելում նշվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։«Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ։Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին:Հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/17/66338930_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d5bddea62daebff94c31079b60b4fc23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, արարատ միրզոյան, կատրին կոլոննա, տարածաշրջան
ֆրանսիա, հայաստան, արարատ միրզոյան, կատրին կոլոննա, տարածաշրջան
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներն է Միրզոյանը ներկայացրել Ֆրանսիայի գործընկերոջը
20:55 11.12.2023 (Թարմացված է: 20:57 11.12.2023) Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ԵՄ գործընկերության խորացումը, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը երկուստեք կարևոր են։ Այդ մասին Բրյուսելում նշվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հանդիպմանը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
«Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին:
Հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։