00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հազարավոր աշխատատեղեր և պահեստներ մարզերում. ի՞նչ ծրագրեր ունի «Wildberries»-ը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsСортировочный центр Wildberries в Ереване
Сортировочный центр Wildberries в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Բաժանորդագրվել
ԱՊՀ երկրներում լոգիստիկայի գծով տնօրեն Մաքսիմ Գուբանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է մարկետփլեյսի գործունեության ընթացիկ ցուցանիշների, ընկերությունում աշխատելու հեռանկարների և Հայաստանում հազարավոր նոր աշխատատեղեր ապահովող խոշոր պահեստ ստեղծելու ծրագրերի մասին։ Զրուցել է Նանա Մարտիրոսյանը:
– Հայկական ի՞նչ ապրանքներ են վաճառվում մարկետփլեյսում։
- Հիմնականում սնունդ, հագուստ, կոշիկ, մանկական ապրանք, անկողնային պարագաներ: Երկիրը հսկայական ներուժ ունի։ Տեղական ապրանքներն արժանի պահանջարկ ունեն և մրցունակ են շուկայում: Լավ որակի շնորհիվ մանկական հագուստը շատ պահանջված է։ Պահանջված են կոշիկներն ու կաշվե իրերը։ Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք Հայաստանում մեր զարգացման դինամիկայից։ Արագ ենք առաջ շարժվում․ ամբողջ երկրում վաճառքներն աճել են ավելի քան երկու անգամ: Կարևոր է, որ մենք նաև Ռուսաստանում հայկական ապրանքների վաճառքի աճի միտում ենք նկատում։
– Հայ արտադրողները բողոքում են, որ դժվար է մարկետփլեյս դուրս գալ։ Համագործակցության ավելի շահավետ պայմաններ առաջարկվելո՞ւ են նրանց։
- Մենք բոլոր երկրներին հավասար պայմաններ ենք տրամադրում։ Տեղական բիզնեսին օգնելը մեր կարևոր խնդիրներից մեկն է։ Ինչ վերաբերում է բարդություններին, ապա դրանք հիմնականում կապված են լեզվական պատնեշի և տեղեկատվության ընկալման հետ։ Մենք աշխատում ենք, որ հայ գործարարների համար հարմարավետ լինի հարթակում աշխատելը, այդ թվում՝ լեզվական և մշակութային տեսանկյունից։
– Վերջերս ընկերությունը հայտարարեց Հայաստանի տարածքում ալկոհոլային խմիչքների վաճառքի մեկնարկի մասին։ Իսկ ապրանքների այլ կատեգորիաների բացում սպասվո՞ւմ է։
– Ճիշտ է, մենք սկսեցինք ալկոհոլից։ Շուկայում ալկոհոլային խմիչքներ են հայտնվել, որոնց վաճառքն այժմ հասանելի է Հայաստանի տարածքում գտնվող գնորդներին։ Հաճախորդներին ներկայացվում է գինիների և այլ ոգելից խմիչքների մեծ տեսականի, կարող են պատվիրել առանց տնից դուրս գալու:
Մեզ մոտ արդեն ներկայացված են հարյուրավոր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին, ռոմ։ Ալկոհոլային խմիչքների տեսականին, ինչպես նաև արտադրողների և դիստրիբյուտորների քանակը մշտապես կավելանա։
– Խնդրում եմ` պատմեք 2024 թվականին հայկական ուղղության և ընդհանրապես տարածաշրջանային ուղղության զարգացման ծրագրերի մասին:
– Մենք արդեն տեսակավորման մեծ կենտրոն ենք բացել Երևանում։ Տեխնոլոգիական տեսանկյունից ժամանակակից է, բայց բուն ենթակառուցվածքը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի: Տեղի գործընկերների հետ վերակառուցեցինք հին խորհրդային շենքը։ Նախատեսվում է կենտրոններ բացել Գյումրիում, Մեղրիում և Վանաձորում, աշխատանքներն արդեն սկսվել են։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է մինչև 5 տեսակավորման կենտրոն բացել։
Մենք նաև դիտարկում ենք մեծ պահեստ կառուցելու հնարավորությունը, ինչը զգալիորեն կազդի երկրի ամբողջ լոգիստիկայի վրա։ Բայց բացի ենթակառուցվածքներից, աշխատատեղերի ստեղծումից, այս նախագիծը հսկայական հնարավորություններ կբացի տեղական ձեռնարկատերերի համար: Առևտուրը ավելի հեշտ, արագ և արդյունավետ կդառնա, հետևաբար` նաև ավելի շահավետ։
– Դա տարածաշրջանայի՞ն պահեստ կլինի, թե՞ միայն Հայաստանի համար է նախատեսված։
– Ո՛չ, ընկերության բոլոր պահեստներն աշխատում են այն ամբողջ տարածքի համար, որտեղ ներկայացված է «Wildberries»-ը։ Հայաստանից հնարավոր կլինի վաճառել բոլոր այն երկրներ, որտեղ գործում է մարկետփլեյսը։
– Քանի՞ աշխատակից է աշխատում և աշխատելու պահեստում, տեսակավորման կենտրոններում և Հայաստանի գրասենյակներում:
– Այսօր «Wildberries Armenia»-ում շուրջ հազար մարդ է աշխատում։ Ինչ վերաբերում է պահեստին, ապա մենք ակնկալում ենք, որ մոտ 5-7 հազար աշխատատեղ կստեղծվի։ Յուրաքանչյուր ոք, ով երկրում աշխատելու թույլտվություն ունի, կկարողանա աշխատել «Wildberries»-ում:
© Sputnik / Asatur YesayantsСортировочный центр Wildberries в Ереване
Сортировочный центр Wildberries в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Сортировочный центр Wildberries в Ереване
– Հայաստանում կադրային խնդիրների բախվե՞լ եք։
– Ես դա խնդիրներ չէի անվանի։ Իհարկե, մենք պետք է հարմարվենք տեղական պահանջներին, մշակութային կոդին, բայց այս ամենը լուծելի է։ Ամենակարևորն այն է, որ աշխատաշուկան ճկուն է, և ես դրական դինամիկա եմ տեսնում։ Ընկերության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ավելի ու ավելի շատ պոտենցիալ աշխատակիցներ են իմանում, որ մեզ հետ համագործակցելը ձեռնտու է: Մենք հարմարավետ աշխատանքային պայմաններ ենք ստեղծում։ Օրինակ` անվճար կորպորատիվ տրանսպորտ ենք առաջարկում դեպի աշխատավայր: Անընդհատ զարգացնում ենք աշխատակիցներին, նոր հմտություններ սովորեցնում:
Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ մենք պատրաստվում ենք մեծ պահեստ կառուցել, յուրաքանչյուրը լոգիստիկայի ղեկավար, գուցե նույնիսկ տնօրեն դառնալու իրական հեռանկար կունենա: Այլ երկրների օրինակով, որտեղ նման պահեստներ կան, մենք տեսնում ենք, որ մեր գործընկերները մասնագիտորեն աճում են, շուկայական աշխատավարձ են ստանում։ Վստահ ենք, որ աշխատանք փնտրողները կարձագանքեն մեր առաջարկներին։
– Որքա՞ն միջին աշխատավարձ կարող է ակնկալել WB աշխատակիցը Հայաստանում։
– Մենք ակնկալում ենք, որ աշխատանքային անձնակազմի աշխատավարձը 30%-ով բարձր կլինի շուկայական միջին դրույքաչափից, իսկ մենեջերի հաստիքի դեպքում՝ շուկայից զգալիորեն բարձր։
– Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները կարո՞ղ են աշխատանքի հավակնել WB-ում։
– Անշուշտ։ Քանի որ հմտություններին ու կրթությանը վերաբերող լրացուցիչ պահանջներ չկան, բոլորի համար հնարավորություն է բացվում գալ մեր տեսակավորման կենտրոն և աշխատանքի անցնել: Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղում ռուսերենը շատ տարածված է։ Նշեմ, որ ռուսերեն տիրապետելը աշխատանքի պահանջ չէ, բայց կարող է օգնել հարմարվելու հարցում։
– Երկրորդ ուղղությունը մենեջմենտն է։ Հայ ժողովուրդը շատ հավակնոտ է, բարձր որակավորում ունեցող շատ կադրեր կան, որոնք լավ են խոսում անգլերեն և ռուսերեն։ Եվ դա նրանց համար մեծ հեռանկարներ է բացում լոգիստիկայի ոլորտում զարգացման համար, ներառյալ` միջազգային կարիերան:
– Ինչպե՞ս են առաքվում ապրանքները, լոգիստիկ խնդիրներ առաջանո՞ւմ են:
– Լոգիստիկան հեշտ չէ, բայց մենք դրանով զբաղվում ենք, և ապրանքներն անխափան տեղ են հասնում: Ձգձգումներ կան, իհարկե, բայց դրանք օբյեկտիվ պատճառներով են տեղի ունենում։ Օրինակ՝ եղանակային պայմանները և ենթակառուցվածքները կարող են խանգարել առաքումներին։ Սակայն Երևանում նոր ենթակառուցվածքի ներդրմանը զուգահեռ առաքման ժամանակը կրճատվում է, և գնորդներն ավելի արագ են ստանում ապրանքը։
Մենք նկատում ենք, որ Հայաստանի ճանապարհային ցանցը զարգանում է, հաջորդ տարի Լարսում նոր ճանապարհ կբացվի, ինչը կօգնի շարունակել կրճատել առաքման գծերը: Բայց հիմա էլ ամեն ինչ շատ օպերատիվ է։ Ռուսաստանից Հայաստան բեռները մեկ շաբաթում են գալիս, հաճախ՝ ավելի արագ։ Մենք դա բավականին լավ ցուցանիշ ենք համարում, բայց աշխատում ենք, որ ապրանքներն ավելի արագ առաքվեն՝ 3-5 օրվա ընթացքում։ Հայաստանից Ռուսաստան պատվերների առաքումը նույնպես կայունացել է։ Ապրանքների 80%-ը հաճախորդներին հասնում է 7-9 օրվա ընթացքում:
Հայաստանի ներսում պատվերների 90%-ը մենք գնորդներին առաքում ենք 2-3 օրում։ Նոյեմբերի սկզբին մենք նոր տեսակավորման կենտրոն բացեցինք՝ 7200 քմ մակերեսով, ինչը 3 անգամ մեծ է, քան նախկինը։ Հիմա մենք կարող ենք ավելի շատ ապրանքներ բերել հայաստանյան հաճախորդներին:
Բջջային հավելվածում գնորդները տեսնում են առաքման ամսաթվերը. հիմնականում պատվերը ժամանակին է հասնում։
– Մեկ տարի առաջ Հայաստանում ակտիվորեն պատվերների տրամադրման կետեր էին բացվում, սակայն աստիճանաբար դրանց թիվը քչացավ։ Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա:
– Ընդհակառակը` մեկ տարվա ընթացքում դրանց թիվն ամբողջ Հայաստանում ավելացել է 30%-ով։ Լավ դինամիկա է` այն երկրներում, որտեղ ներկայացված է «Wildberries»-ը, ապրանքների տրամադրման կետերի առումով լավագույններից մեկը:
– Հայաստանում հայտնվել են «Ozon»-ի ապրանքների տրամադրման առաջին կետերը։ Արդեն մրցակցություն զգո՞ւմ եք Հայաստանում:
- Հիանալի է, որ նոր մարկետփլեյսեր են գալիս: Սա խթանում է առցանց առևտրի զարգացումը, ուստի մենք պատրաստ ենք և ողջունում ենք առողջ մրցակցությունը:
– Բայց, ինչպես հասկանում եմ, ամենախիստ մրցակիցները Հայաստանում օֆլայն վաճառողներն են։ Նույնիսկ բողոքի ակցիաներ եղան։ Ի՞նչ կարող եք առաջարկել նրանց:
– Չեմ համաձայնի, քանի որ «Wildberries»-ը վաճառողներին լրացուցիչ հնարավորություններ է տալիս. երբ ես շրջում եմ Երևանում, շատ փոքր խանութներ եմ տեսնում, որտեղ մարդիկ իրենք ինչ-որ բան են արտադրում և տեղում վաճառում։ Մենք կարող ենք օգնել, որ նրանք վաճառքի աշխարհագրությունը ընդլայնեն` մեկ փողոցից հասցնելով մինչև 7 երկիր և հարյուր միլիոն մարդ:
WB-ի նման ընկերությունների գալով բոլոր տեղական, տեղային ընկերությունները մուտք են գործում հսկայական միջազգային շուկա: Մեր խնդիրն է պատմել, թե ինչպես կարելի է դա արագ և նվազագույն ծախսերով անել: Ուստի պետք չէ մեզ դիտարկել որպես մրցակից, ընդհակառակը` մենք գլոբալ հնարավորություններ ենք առաջարկում փոքր բիզնեսին։
© Sputnik / Asatur Yesayants

Տեսակավորման կենտրոն Երևանում

Տեսակավորման կենտրոն Երևանում - Sputnik Արմենիա
1/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Տեսակավորման կենտրոն Երևանում

Տեսակավորման կենտրոն Երևանում - Sputnik Արմենիա
2/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Տեսակավորման կենտրոն Երևանում

Տեսակավորման կենտրոն Երևանում - Sputnik Արմենիա
3/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Տեսակավորման կենտրոն Երևանում

Տեսակավորման կենտրոն Երևանում - Sputnik Արմենիա
4/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Տեսակավորման կենտրոն Երևանում

Տեսակավորման կենտրոն Երևանում - Sputnik Արմենիա
5/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Տեսակավորման կենտրոն Երևանում

Տեսակավորման կենտրոն Երևանում - Sputnik Արմենիա
6/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

1/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

2/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

3/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

4/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

5/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

6/6

Տեսակավորման կենտրոն Երևանում

Հայաստանից «Wildberries»-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով
Լրահոս
0