00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես պայքարելու եմ մինչև վերջ». Արաս Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրաս Օզբիլիս
Արաս Օզբիլիս - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Արաս Օզբիլիս
Բաժանորդագրվել
ՀՖՖ նախագահի թեկնածուն կարծում է, որ հայկական ֆուտբոլում հեղափոխություն անելու կարիք կա։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը համոզված է, որ եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն արդար լինեն, ինքը կհաղթի։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Օզբիլիսը կարծում է, որ ընտրություններ կարող են արդար չլինել, քանի որ, ըստ նրա, ՀՖՖ-ի ղեկավարությունը ֆեդերացիայի անդամ ու քվեարկության իրավունք ունեցող կազմակերպությունների վրա ազդելու լծակներ ունի։
«Շատ կուզեի, որ ամեն ինչ արդար լիներ, ու այդ դեպքում մեր ֆուտբոլում հեղափոխություն կլինի, որի կարիքը պարզապես կա։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ կարող եմ դեպի լավը շատ փոփոխություններ կատարել, դրա համար էլ առաջադրվել եմ, հակառակ դեպքում նման քայլի չէի դիմի։ Ես պայքարելու եմ մինչև վերջ», – ասաց Օզբիլիսը։
Նա նշեց, որ հանդիպել է մի քանի ակումբների հետ, հասկացել թե ով ինչ է մտածում և ում օգտին է քվեարկելու։
«Հասկացել եմ, թե ով ուղղակի չի ուզում ձայն հանել։ Բայց տեղին է ասել, որ հենց նման մարդիկ ու ակումբներն են մեղավոր, որ հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ չկան։ Ֆեդերացիան պետք է հավասարապես, նույն պայմաններով աշխատի բոլոր ակումբների, այլ ոչ թե ընտրյալների հետ», - ընդգծեց Օզբիլիսը։
Նրա խոսքով` ֆուտբոլում առաջընթաց ապահովելու համար համակարգային փոփոխություններ են հարկավոր։
Մխիթարյանի նման ֆուտբոլիստները պետք է խաղան հավաքականում մինչև կարիերայի ավարտը․ Օզբիլիս
«Մանկապատանեկան ֆուտբոլին առաջին հերթին ուշադրություն դարձնելը քիչ է։ Մեզ հարկավոր են բանիմաց ու հմուտ մասնագետներ, որոնք ֆուտբոլը ամուր հիմքերի վրա կառուցելու ունակություն կունենան»,– ասաց ՀՖՖ նախագահի թեկնածուն։
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին, նախագահի երկու թեկնածու կա՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Արաս Օզբիլիսը։
Արաս Օզբիլիսը Նիդեռլանդների «Այաքս» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հանդես է եկել «Այաքս», «Կուբան», «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալեկանո» և «Շերիֆ» ակումբերում։ Հայաստանի Պրեմիեր լիգայում ներկայացրել է «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբները։ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր է «Ուրարտուի» կազմում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ, դարձել 6 գոլի և գոլային 10 փոխանցման հեղինակ։
Լրահոս
0