https://arm.sputniknews.ru/20231210/vahagn-khachaturjany-argentinaji-nvoryntir-nakhagahin-hravirel-e-hajastan-69872543.html
Վահագն Խաչատուրյանը Արգենտինայի նորընտիր նախագահին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը Արգենտինայի նորընտիր նախագահին հրավիրել է Հայաստան
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 10.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-10T10:16+0400
2023-12-10T10:16+0400
2023-12-10T10:19+0400
վահագն խաչատուրյան
նախագահ
արգենտինա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0a/69871829_0:0:2000:1125_1920x0_80_0_0_694b57f5dcf673c84fc298c0c5497591.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։«Ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:Դեկտեմբերի 9–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահՆ աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։
արգենտինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0a/69871829_183:0:1960:1333_1920x0_80_0_0_1d0329a1471c54b90e4e134ded162a71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, նախագահ, արգենտինա, հայաստան
վահագն խաչատուրյան, նախագահ, արգենտինա, հայաստան
Վահագն Խաչատուրյանը Արգենտինայի նորընտիր նախագահին հրավիրել է Հայաստան
10:16 10.12.2023 (Թարմացված է: 10:19 10.12.2023) ՀՀ նախագահը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը,
հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։
«Ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 9–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահՆ աշխատանքային այցով
մեկնել է Արգենտինա նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։