https://arm.sputniknews.ru/20231210/tsaghkepsakner-mip-grasenjaki-dimac-inch-en-pahanjum-hhkakannery-69879151.html
Ծաղկեպսակներ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ի՞նչ են պահանջում ՀՀԿ–ականները
Ծաղկեպսակներ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ի՞նչ են պահանջում ՀՀԿ–ականները
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ–ում ՄԻՊ-ի «վախճանը»։ 10.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-10T14:46+0400
2023-12-10T14:46+0400
2023-12-10T14:56+0400
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
հհ միպ
հայաստան
ծաղկեպսակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0a/69878839_0:0:828:466_1920x0_80_0_0_d9c9d7a7733b956c8fbf74feb25af00d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել ՄԻՊ գրասենյակի մոտ: Մարդու իրավունքների միջազգային օրը նրանք «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով ակցիա են իրականացրել Երևանում ՄԻՊ գրասենյակի դիմաց։Նա նշեց, որ իրենց նպատակն է վերականգնել մարդու իրավունքները Հայաստանում:Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային նշեց, որ իշխող ՔՊ կուսակցության կողմից նշանակված ՀՀ ՄԻՊ–ը չի կատարում իր առաքելությունը։Հավելենք, որ այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0a/69878839_104:0:725:466_1920x0_80_0_0_c927e6cc4a709193c59ef005c9cadbf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), հհ միպ, հայաստան, ծաղկեպսակ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), հհ միպ, հայաստան, ծաղկեպսակ
Ծաղկեպսակներ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ի՞նչ են պահանջում ՀՀԿ–ականները
14:46 10.12.2023 (Թարմացված է: 14:56 10.12.2023) Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ–ում ՄԻՊ-ի «վախճանը»։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել ՄԻՊ գրասենյակի մոտ: Մարդու իրավունքների միջազգային օրը նրանք «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով ակցիա են իրականացրել Երևանում ՄԻՊ գրասենյակի դիմաց։
«Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեկ րոպե լռությամբ հարգենք ՀՀ–ում ՄԻՊ-ի «վախճանը»», մենք ուզում ենք ասել, որ այն սկզբունքները, որոնք նրանք թմբկահարում էին, այն է` ՀՀ–ում լինելու է 3 մլն վարչապետ, որ ՀՀ–ում լինելու է խոսքի ազատություն... մենք այսօր տեսնում ենք, որ ՀՀ–ում քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ, մարդկանց խոսքի ազատությունը այնպես է սահմանափակված, որ նրանք կալանավորում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Նա նշեց, որ իրենց նպատակն է վերականգնել մարդու իրավունքները Հայաստանում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային նշեց, որ իշխող ՔՊ կուսակցության կողմից նշանակված ՀՀ ՄԻՊ–ը չի կատարում իր առաքելությունը։
«Նա զբաղվում է ամեն ինչով, բացի մարդու ամենահիմնարար իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելը։ Պայմանական ասած` արջուկներ ու նապաստակներ ենք նկարում, խոսում ենք անշառ թեմաների մասին, բայց ֆունդամենտալ հարցերի մասին այս հաստատությունը քար լռություն է պահում»,– ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Հավելենք, որ այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է։