https://arm.sputniknews.ru/20231210/putinn-u-netanjahun-50-rvope-zrucel-en-herakhvosvov-zlm-69881840.html
Պուտինն ու Նեթանյահուն 50 րոպե զրուցել են հեռախոսով. ԶԼՄ
Պուտինն ու Նեթանյահուն 50 րոպե զրուցել են հեռախոսով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն երկրորդ զրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկսվելուց ի վեր: 10.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-10T16:41+0400
2023-12-10T16:41+0400
2023-12-10T16:41+0400
իսրայել
պաղեստին
համաս
գազայի հատված
պատերազմ
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/18/23868474_0:79:1600:979_1920x0_80_0_0_49a895fd989d6ca2ce9421dde2175504.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երկար հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը` հղում անելով վարչապետի գրասենյակին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/18/23868474_96:0:1504:1056_1920x0_80_0_0_2d9d8548277a76692a61096cc2d8321d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, համաս, գազայի հատված, պատերազմ, վլադիմիր պուտին, ռուսաստան
իսրայել, պաղեստին, համաս, գազայի հատված, պատերազմ, վլադիմիր պուտին, ռուսաստան
Պուտինն ու Նեթանյահուն 50 րոպե զրուցել են հեռախոսով. ԶԼՄ
Վլադիմիր Պուտինը և Բենյամին Նեթանյահուն երկրորդ զրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկսվելուց ի վեր:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երկար հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը` հղում անելով վարչապետի գրասենյակին։
Ռադիոկայանի տվյալներով` խոսակցությունը տևել է մոտ 50 րոպե։
Սա երկու առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից ի վեր:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: