https://arm.sputniknews.ru/20231210/kremly-nerkajacrel-e-putini-ev-netanjahui-erkaratev-zrujci-manramasnery-69884285.html
Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Նեթանյահուի երկարատև զրույցի մանրամասները
Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Նեթանյահուի երկարատև զրույցի մանրամասները
Sputnik Արմենիա
Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու սկզբունքային դիրքորոշումը։ 10.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-10T18:36+0400
2023-12-10T18:36+0400
2023-12-10T18:38+0400
վլադիմիր պուտին
բենիամին նեթանյահու
իսրայել
պաղեստին
գազայի հատված
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/64/10526414_0:0:2998:1686_1920x0_80_0_0_ae7a3c0707cca133d6729aa194c5f89d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու և հակամարտության դեէսկալացիայի համար: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Պուտինը վերահաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու սկզբունքային դիրքորոշումը:Բացի այդ, կարևորել է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը ծանր հետևանքներ չառաջացնի քաղաքացիական բնակչության համար:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ 50 րոպե զրուցել է հեռախոսով։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1052/64/10526414_239:0:2970:2048_1920x0_80_0_0_5341d772cce7e3e8fe98f6a4ead89ae7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ
վլադիմիր պուտին, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ
Կրեմլը ներկայացրել է Պուտինի և Նեթանյահուի երկարատև զրույցի մանրամասները
18:36 10.12.2023 (Թարմացված է: 18:38 10.12.2023) Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու սկզբունքային դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու և հակամարտության դեէսկալացիայի համար: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել հետագայում ևս փոխգործակցել Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը վերահաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու սկզբունքային դիրքորոշումը:
Բացի այդ, կարևորել է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը ծանր հետևանքներ չառաջացնի քաղաքացիական բնակչության համար:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ 50 րոպե զրուցել է հեռախոսով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: