https://arm.sputniknews.ru/20231210/ame-n-voghjunum-e-hajastani-ev-adrbejani-mijev-khaghaghutjan-hastatmann-ughghvats-qajlery-69876644.html
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը
Sputnik Արմենիա
ԱՄԷ-ն ընդգծում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում երկխոսության կարևորությունը: 10.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-10T13:21+0400
2023-12-10T13:21+0400
2023-12-10T13:25+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/04/28171188_0:0:3103:1745_1920x0_80_0_0_b32f011ae929caa5d2c103fbfbdf87fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը և դրական զարգացումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ի ԱԳՆ–ն։Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄԷ ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու երկրների միջև համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցները և հույս հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը` տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել։Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Սարգիս ԽանդանյանԱվելի վաղ այս հայտարարությունը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/04/28171188_122:0:2851:2047_1920x0_80_0_0_0923fd0ff7bc31763cdb3a97b67ef584.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը
13:21 10.12.2023 (Թարմացված է: 13:25 10.12.2023) ԱՄԷ-ն ընդգծում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում երկխոսության կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը և դրական զարգացումները։ Այս մասին
հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ի ԱԳՆ–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄԷ ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու երկրների միջև համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցները և հույս հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։
«ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում»,– ասված է հաղորդագրությունում:
ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը` տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը
համատեղ հայտարարություն էին տարածել։
Հայտարարության մեջ ասվում է, որ
Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։
Նշվում է նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Ավելի վաղ այս հայտարարությունը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ
Շառլ Միշելը, ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար
Մեթյու Միլլերը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Խավիեր Կոլոմինան։