https://arm.sputniknews.ru/20231209/sevana-ltshum-gvortsarkvec-jrajin-parekajin-tsarajutjuny-69859033.html
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Sputnik Արմենիա
Առաջիկայում սպասվում էնաև Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտը և բացումը: 09.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-09T13:27+0400
2023-12-09T13:27+0400
2023-12-09T13:42+0400
նիկոլ փաշինյան
պարեկային ծառայություն
սևանա լիճ
հհ ոստիկանություն
ջրային պարեկային ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69856328_0:16:1670:955_1920x0_80_0_0_3aa44b04eae42ca26e731861c270d84d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Պարեկային ոստիկանությունում պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի, Փրկարար ծառայությունում, ինչպես և ոստիկանությունում ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։«Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ»,–ասել է Փաշինյանը։Փաշինյանն ասել է, որ ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պետք է իրականացվեն Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ, պետք է հիմնվի Ոստիկանության գվարդիա, ՆԳՆ ակադեմիան նոր որակ և շունչ ստանա:Առաջիկայում սպասվում էնաև Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտը և բացումը:Նշենք, որ Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը ներկա են եղել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:Հավելենք, որ Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69856328_47:0:1531:1113_1920x0_80_0_0_305c743369511107f1376d839309701d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, պարեկային ծառայություն, սևանա լիճ, հհ ոստիկանություն, ջրային պարեկային ծառայություն
նիկոլ փաշինյան, պարեկային ծառայություն, սևանա լիճ, հհ ոստիկանություն, ջրային պարեկային ծառայություն
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
13:27 09.12.2023 (Թարմացված է: 13:42 09.12.2023) Առաջիկայում սպասվում էնաև Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտը և բացումը:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Պարեկային ոստիկանությունում պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի, Փրկարար ծառայությունում, ինչպես և ոստիկանությունում ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ»,–ասել է Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պետք է իրականացվեն Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ, պետք է հիմնվի Ոստիկանության գվարդիա, ՆԳՆ ակադեմիան նոր որակ և շունչ ստանա:
Առաջիկայում սպասվում էնաև Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտը և բացումը:
Նշենք, որ Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը ներկա են եղել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:
Հավելենք, որ Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։
Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։
Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։