https://arm.sputniknews.ru/20231209/krakvocneric-hetvo-brjanskic-mvoskva-tarhanvats-derahasneri-vitshaky-der-tsanr-e-rd-an-69864213.html
Կրակոցներից հետո Բրյանսկից Մոսկվա տարհանված դեռահասների վիճակը դեռ ծանր է․ ՌԴ ԱՆ
Կրակոցներից հետո Բրյանսկից Մոսկվա տարհանված դեռահասների վիճակը դեռ ծանր է․ ՌԴ ԱՆ
Sputnik Արմենիա
ՌԴ առողջապահության նախարարության մանկական կլինիկական հիվանդանոցում 09.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-09T18:45+0400
2023-12-09T18:45+0400
2023-12-09T18:45+0400
բրյանսկ
կրակոց
դեռահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Վարժարանում տեղի ունեցած կրակոցներից հետո Բրյանսկից Մոսկվա տարհանված դեռահասների վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։Առողջապահության նախարարի օգնականը նշել է, որ երեխաները վիրահատվել են։ Նրանցից մեկն արդեն վերակենդանացման բաժանմունքից վնասվածքաբանական բաժանմունք է տեղափոխվել, գիտակցության է եկել, երկրորդը դեռ դեղորայքային քնի մեջ է։Հիշեցնենք, որ Բրյանսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` դեկտեմբերի 7–ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում հրաձգության մասին: Աշակերտուհիներից մեկը հրացան է տարել վարժարանի շենք և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ: Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել։Վիրավոր համադասարանցիներից մեկը նույնպես մահացել է ստացած վիրավորումից։ Կատարվածի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։Այս պահին հայտնի է երկու զոհի և ևս հինգ վիրավորի մասին։Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են Բրյանսկի դպրոցը հսկող ընկերության տնօրենը, կին պահակը և սպանված աղջկա հայրը։Նա հերոսուհի է. Բրյանսկում հրաձգության ժամանակ ուսուցչուհին մարմնով ծածկել է երեխաներին
բրյանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյանսկ, կրակոց, դեռահաս
Կրակոցներից հետո Բրյանսկից Մոսկվա տարհանված դեռահասների վիճակը դեռ ծանր է․ ՌԴ ԱՆ
ՌԴ առողջապահության նախարարության մանկական կլինիկական հիվանդանոցում
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Վարժարանում տեղի ունեցած կրակոցներից հետո Բրյանսկից Մոսկվա տարհանված դեռահասների վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն է։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
Առողջապահության նախարարի օգնականը նշել է, որ երեխաները վիրահատվել են։ Նրանցից մեկն արդեն վերակենդանացման բաժանմունքից վնասվածքաբանական բաժանմունք է տեղափոխվել, գիտակցության է եկել, երկրորդը դեռ դեղորայքային քնի մեջ է։
Հիշեցնենք, որ Բրյանսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` դեկտեմբերի 7–ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում հրաձգության մասին: Աշակերտուհիներից մեկը
հրացան է տարել վարժարանի շենք և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ: Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել։
Վիրավոր համադասարանցիներից մեկը նույնպես
մահացել է ստացած վիրավորումից։ Կատարվածի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Այս պահին հայտնի է երկու զոհի և ևս հինգ վիրավորի մասին։
Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Ձերբակալվել են Բրյանսկի դպրոցը հսկող ընկերության տնօրենը, կին պահակը և սպանված աղջկա հայրը։