https://arm.sputniknews.ru/20231209/hh-varchapetn-u-kgms-nakharary-masnakcel-en-dilijani-verakarucvats-marzahamaliri-bacmany-69867162.html
ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը մասնակցել են Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացմանը
ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը մասնակցել են Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացմանը
Sputnik Արմենիա
Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ 09.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-09T19:14+0400
2023-12-09T19:14+0400
2023-12-09T19:33+0400
վարչապետ
դիլիջան
նախարար
մարզադպրոց
մարզասրահ
ժաննա անդրեասյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69865560_0:40:1670:979_1920x0_80_0_0_3ac9c5ffe91089489a2e446921b9e8a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ վարչապետը շրջել է մարզահամալիրում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թ.։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։Դիլիջանում Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը ծանոթացել են նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի՝ տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունըՀուշարձան շենքը նախկին տեսքին բերելու ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։Նախատեսվում է 2024 թ.–ին` թանգարանի 45–ամյակին, վերաբացել այն:
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69865560_186:0:1670:1113_1920x0_80_0_0_68d75780d99e0ee0b743f04c27d21a45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, դիլիջան, նախարար, մարզադպրոց, մարզասրահ, ժաննա անդրեասյան, նիկոլ փաշինյան
վարչապետ, դիլիջան, նախարար, մարզադպրոց, մարզասրահ, ժաննա անդրեասյան, նիկոլ փաշինյան
ՀՀ վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը մասնակցել են Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացմանը
19:14 09.12.2023 (Թարմացված է: 19:33 09.12.2023) Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը շրջել է մարզահամալիրում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թ.։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։
Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։
Դիլիջանում Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը ծանոթացել են նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի՝ տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։
Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։
Նախատեսվում է 2024 թ.–ին` թանգարանի 45–ամյակին, վերաբացել այն: