https://arm.sputniknews.ru/20231209/artakarg-depq-erevanum-25amja-vostikann-inqnaspanutjan-pvordz-e-arel-qnnchakan-bazhnum-69854263.html
Արտակարգ դեպք Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում
Արտակարգ դեպք Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում
Sputnik Արմենիա
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 09.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-09T13:00+0400
2023-12-09T13:00+0400
2023-12-09T13:00+0400
ոստիկան
ինքնասպանության փորձ
երևան
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1423/46/14234670_0:0:1281:721_1920x0_80_0_0_f58e2c8fab00d103b485c33420854190.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ծառայողական ատրճանակը:Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Երևանում կանխվել է դեռահասի ինքնասպանության փորձըՔննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կայքի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1423/46/14234670_111:0:1095:738_1920x0_80_0_0_74b520a6e273270f96be2db954f0922e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, ինքնասպանության փորձ, երևան, տղամարդ
ոստիկան, ինքնասպանության փորձ, երևան, տղամարդ
Արտակարգ դեպք Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
«Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ծառայողական ատրճանակը:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան: