https://arm.sputniknews.ru/20231208/vtangavvor-e-ynddimadir-patgamavvornery-tsanvotacel-en-khaghaghutjan-pajmanagri-arajarknerin-69844717.html
Վտանգավոր է. ընդդիմադիրները ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին
Վտանգավոր է. ընդդիմադիրները ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանի խոսքով` առաջարկներին ծանոթանալն ամրապնդել է իրենց բոլոր մտավախությունները։ 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T21:44+0400
2023-12-08T21:44+0400
2023-12-22T17:59+0400
հայաստան
գեղամ մանուկյան
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326450_0:43:1600:944_1920x0_80_0_0_f964593096817081edde783146064460.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։ Մանուկյանն այդ մասին հայտնել է ֆեյբուքյան իր էջում։Նշենք, որ նրա հետ եղել են նաև պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60326450_155:0:1578:1067_1920x0_80_0_0_3db569757e4e2af7dec5d20bc541e593.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղամ մանուկյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան
հայաստան, գեղամ մանուկյան, խաղաղության պայմանագիր, ադրբեջան
Վտանգավոր է. ընդդիմադիրները ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին
21:44 08.12.2023 (Թարմացված է: 17:59 22.12.2023) Գեղամ Մանուկյանի խոսքով` առաջարկներին ծանոթանալն ամրապնդել է իրենց բոլոր մտավախությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։ Մանուկյանն այդ մասին հայտնել է
ֆեյբուքյան իր էջում։
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ 2 երկրի վերջին առաջարկներին: Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը` թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,– գրել է Մանուկյանը:
Նշենք, որ նրա հետ եղել են նաև պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։