00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվել
Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու սահմանազատմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համալիր պայմանավորվածությունների հունով»,-նշել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանն ու քաղաքացիական հասարակության գծով շփումներին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7–ին Ադրբեջանը հայտարարեց, որ ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը` որ արձակում է 2 ադրբեջանցի զինծառայողների։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են ազատ արձակված հայ գերիների անունները
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։
Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։
Լրահոս
0