00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեի, բայց...». ինչու Լևոն Քոչարյանը գնաց ԱԺ

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Քոչարյան
Լևոն Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Լևոն Քոչարյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական գործունությամբ զբաղվելու իր որոշմանը` հերքելով ընդդիմության առաջնորդ դառնալու մասին լուրերը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարան է գնացել ոչ թե իշխող ուժի ներկայացուցիչների հետ հարաբերվելու, այլ իր քաղաքական գործունեությունն ավելի տեսանելի ու հասանելի դարձնելու համար։ ՀՀ նախկին նախագահի որդին այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ես չեմ գնացել ԱԺ իրենց հետ հարաբերվելու նպատակով։ ԱԺ–ն մի հարթակ է, որը, կարծում եմ, իմ քաղաքական գործունեությունն ավելի տեսանելի ու հասանելի է դարձնում։ Սա է նպատակը` լինելով պատգամավոր` նաև այդտեղ փորձել մարդկանց ավելի հասանելի լինել, այսօր իրականացվող շատ երևույթների վրա լույս սփռել, ինչու չէ` իրականությունը ցույց տալ, լույս սփռել անցյալի ինչ–որ երևույթների վրա, որոնք տարիներ շարունակ ծեծվել են, ուռճացվել, կոնտեքստից դուրս ներկայացվել»,– ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով խորհրդարանում իր կարճատև գործունեությանը, մասնավորապես` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանավեճին` Լևոն Քոչարյանը նախ նշեց, որ իր համար սպասելի էր թե՛ այն, որ իր հարցին կպատասխանի Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա պատասխանի բովանդակությունը։
«Սպասելի էր, որովհետև մենք տեսնում ենք, թե ամեն անգամ ինչպես են իրենք իրենց թերացումներն ու ձախողումները փորձում արդարացնել` մարդկանց հիշեցնելով նախկին ինչ–որ երևույթներ, շատ դեպքերում` ինչ–որ բաներ, որոնք չեն եղել կամ շատ մեծ չափազանցությամբ են ներկայացվում Այս մասով ինձ համար միանգամայն սպասելի էր։ Բայց վատ է, որ մի մարդ, որը պատասխանատու է 4-5 հազար մեր հայրենակիցների մահվան համար, պատերազմի, կորուստների ու այս դաժան իրականության համար, որում հայտնվել ենք, 20 տարի հետ գնալով, ինչ–որ դժբախտ դեպքեր է հիշեցնում ու դրանով կարծես փորձում արդարացնել մնացած ամեն ինչը»,– պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա կարծիքով` խորհրդարանական ընդդիմության հիմնական անելիքը անվտանգության և սոցիալական հարցերի լուծումներ առաջարկելն է։
Երիտասարդ քաղաքական գործիչը չի հերքում, որ հասարակության որոշակի շերտեր դժգոհ են ընդդիմությունից, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է իշխանափոխության նախկին փորձերի ձախողումներով։ Այնուամենայնիվ, Քոչարյանը կարծում է, որ պետք է պահպանել շփումը մարդկանց հետ, իմանալ նրանց կարիքները։
««Հայաստան» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք ամենօրյա ռեժիմով «անհանգստացնում» են իշխանություններին և բարձրաձայնում այդ խնդիրների մասին»,– ասաց նա։
Լևոն Քոչարյանն անդրադարձավ նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու իր որոշմանը` նշելով, որ քաղաքականությամբ զբաղվելու կամ պաշտոն ունենալու նպատակ երբևէ չի ունեցել ։
«Երևի թե երկար տարիներ լինելով նախագահի որդի` գիտակցել եմ պաշտոն ունենալու ծանրությունը։ Բայց իրավիճակի բերումով ինչ–որ պրոցեսներ եղան, որոնց ես ուղղակի չէի կարող անտարբեր լինել` թե՛ անձնական, թե՛ երկրի հետ կապված։ Ամեն դեպքում ես մասնակցել եմ ընտրություններին, եղել եմ ընտրացուցակում, և այս ամենը ինձ համար կանխատեսելի էր որոշ չափով»,– ասաց Քոչարյանը։
Արձագանքելով լուրերին, թե ՀՀ նախկին նախագահի որդուն նախապատրաստում են որպես ընդդիմության ապագա լիդերի կամ իրավահաջորդի` Լևոն Քոչարյանն ասաց, որ այս պահին նման պայմանավորվածություն չկա, իսկ իր քաղաքական գործունեության հետագա ընթացքը ապագան ցույց կտա։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի` ժողովրդավարության մասին հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այսօրվա իշխանության օրոք քաղաքական գործիչները «պոդյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծվում, սրա–նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրում էլ հողամասեր չեն սեփականաշնորհվում»։
Մեկ օր անց ընդդիմադիր պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է», և պարզաբանել, որ իրենց ընտանիքին պատկանող «Տոյոտա» ընկերությունը շատ հեռու է գերեզմաններից։
Անդրադառնալով թեմային` Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դարձյալ շեշտեց, որ դա իշխանության կողմից ստոր քայլ է։
«Սա ուղղակի իրենց այդ մոլորեցնող հնարքներն են։ Իրենք շատ կեղտոտ ձևով ուզում են, որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի` իբր գնացել, գերեզմանից ինչ–որ տարածք են վերցրել, այն դեպքում, որ իրենք շատ լավ գիտեն, որ դա այդպես չէ»,– ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ ժամանակին Եռաբլուրի շրջակայքի հողերը Երևանի քաղաքապետարանից փոխանցվել էին բանակին, հետագայում բանակը դրանք օտարել է։
Լրահոս
0