00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեկ գոտի` մեկ ճանապարհ». Պեկինը պատրաստ է Երևանի հետ կոնկրետ համագործակցության

© Sputnik / Asatur YesayantsՅուն Ֆան
Յուն Ֆան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Յուն Ֆան
Բաժանորդագրվել
Չինաստանը մտադիր է հետագայում ևս ամրապնդել և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ սերտ համագործակցելով միջազգային դաշտում։
Երևանն ու Պեկինը ակտիվ աշխատում են երկրների միջև ուղիղ չվերթեր բացելու ուղղությամբ։ Բացի այդ, այս տարի ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը, մի շարք փաստաթղթեր ստորագրվել։ Այս ամենի, ինչպես նաև «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության մասին Sputnik Արմենիային պատմեց Հայաստանում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։
Զրուցել է Լաուրա Սարգսյանը։
- Երևանը մտադիր է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավին» զուգահեռ մուլտիմոդալ, արագընթաց երթուղի գործարկել։ Որքանո՞վ հայկական ճանապարհն ու իշխանությունների ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է հետաքրքիր լինել Պեկինին։ Ինչպե՞ս այն կարող է տեղավորվել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի մեջ։
- Չինաստանը մեծ ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և աջակցում է երկրների միջև տարաձայնությունների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված բոլոր ջանքերին։ Հայաստանի և նրա հարևանների միջև համագործակցությունը ընդհանուր անվտանգության և զարգացման հասնելու համար համապատասխանում է բոլոր երկրների ժողովուրդների հիմնական շահերին, նպաստում խաղաղության, կայունության և երկարատև անվտանգության պահպանմանը տարածաշրջանում։
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 9 ամիսներին գերազանցել է 1,5 միլիարդը. ՉԺՀ դեսպան
Այս տարի նշվում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ի շինարարության տասնամյակը։ Նախագծի առաջնահերթություններից է ենթակառուցվածքների սինխրոնիզացիան։ Այս տարվա հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության միջազգային երրորդ գագաթնաժողովին 8 գործողություն է առաջարկել՝ աջակցելու այդ ճանապարհի շինարարության բարձրորակ համագործակցությանը։ Առաջինը՝ փոխկապակցվածության եռաչափ ցանցի (ծովային, ցամաքային, օդային) ստեղծումն է։
Պեկինը ողջունում է Չինաստանի և Հայաստանի միջև ազգային զարգացման հարցերով ռազմավարական և քաղաքական կապերի ամրապնդումը և պատրաստ է հայկական կողմի հետ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ամրապնդել կոնկրետ համագործակցությունը։
- Ամռանը Հայաստանն ու Չինաստանը ուղիղ ավիահաղորդակցություն կազմակերպելու հարցեր են քննարկել։ Ինչ կասեք այս առումով, ե՞րբ սպասել առաջին չվերթներին և դեպի որ քաղաքներ։
- Երկրների միջև բարեկամությունը սկսվում է փոխըմբռնումից և մարդկանց միջև շփումներից, իսկ մարդկանց տեղաշարժը կարևոր ներքին շարժիչ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։ Չինաստանի և Հայաստանի միջև այս տարեսկզբից բոլոր մակարդակներում այցերն ակտիվացել են։ Աճել է Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը։
Երևանն ու Պեկինը նաև վիզաներից փոխադարձ ազատման համակարգ են մտցրել։ Ներկայում երկու կողմերն էլ ակտիվ աշխատում են ուղիղ ավիաչվերթերի բացման ուղղությամբ՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակման զարգացման համար։ Ես վստահ եմ, որ ուղիղ չվերթերի գործարկումը ժամանակի հարց է։
- Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ համագործակցության մակարդակը, ի՞նչ նախագծեր են սպասվում առաջիկայում։
- Չինաստանն ու Հայաստանը լավ բարեկամներ և գործընկերներ են։ Արդեն 31 տարի է, ինչ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, մեր երկու երկրների միջև կապերը զարգանում են կայուն, առողջ մթնոլորտում։ Այս տարի կողմերը նոր արդյունքների են հասել տարբեր ոլորտներում համագործակցության առումով։ Այս տարվա կարևորագույն պահերից մեկը դարձավ տարբեր մակարդակներում փոխգործակցության աշխուժացումն ու ամրապնդումը։ Կայացան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ինչպես նաև ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչների այցերը Չինաստան։ Հայաստան Չինաստանից ժամանեցին քաղաքացիական գործերի նախարարության, բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության գծով ՇՀԿ կոմիտեի, Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությունները։ Համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը կարևոր է Հայաստանի հետ աշխատանքի համար. Իմանբաև
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում Չինաստանը նախատեսում է համաշխարհային բաց տնտեսության կառուցման աջակցման, փոխկապակցվածության եռաչափ ցանց ստեղծել, զարգացնել գործարար համագործակցությունը, աջակցել «կանաչ» զարգացմանը, գիտատեխնիկական նորարարություններին, ժողովուրդների միջև հարաբերություններին, միջազգային համագործակցության ազնվության մեխանիզմի ու կատարելագործմանը տանող ճանապարհի կառուցմանը։
Այդ առումով Չինաստանն ու Հայաստանը կարող են ուժեղացնել փախգործակցությունը վերոնշյալ ոլորտներում, ուսումնասիրել համագործակցության նոր ձևերը, առանձնակի աջակցել գոյատևման միջոցների ապահովմանն ուղղված մի շարք նախագծերի ստեղծմանը։ Դա օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին։
Լրահոս
0