https://arm.sputniknews.ru/20231208/lghic-brni-teghahanvats-andzancic-aveli-qan-5300-n-arden-ashkhatanqi-en-ancel-hhum-69828239.html
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից ավելի քան 5300-ն արդեն աշխատանքի են անցել ՀՀ–ում
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից ավելի քան 5300-ն արդեն աշխատանքի են անցել ՀՀ–ում
Sputnik Արմենիա
Արցախցիներն աշխատում են մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում։ 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T16:37+0400
2023-12-08T16:37+0400
2023-12-08T16:37+0400
արցախ
աշխատանք
գործազուրկներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68203199_0:90:1600:990_1920x0_80_0_0_95b14d315bd627f1d82f157611bf5c2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 5351–ն արդեն աշխատանքի են անցել։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով արցախցիների զբաղվածության վերաբերյալ առկա տեղեկությունները։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68203199_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e100b8db69f3e52f4172f83890352d4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, աշխատանք, գործազուրկներ
արցախ, աշխատանք, գործազուրկներ
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից ավելի քան 5300-ն արդեն աշխատանքի են անցել ՀՀ–ում
Արցախցիներն աշխատում են մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 5351–ն արդեն աշխատանքի են անցել։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով արցախցիների զբաղվածության վերաբերյալ առկա տեղեկությունները։
«Այս պահի դրությամբ մշակող արդյունաբերության ոլորտում 674 անձ է աշխատում, կրթության ոլորտում` 947, սպասարկման և ծառայության ոլորտում` 731, շինարարության ոլորտում` 420 անձ, և այլն։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոնները որպես աշխատանք փնտրող անձ հաշվառել են շուրջ 3929 մարդու։ Այդ անձանցից 3737-ը գործազուրկի կարգավիճակ են ստացել, որոնցից 1608-ն էլ աշխատանքի տեղավորվելու ուղեգիր է ստացել։ ԼՂ–ից բռնի տեղահանված 438 անձ արդեն իսկ աշխատում է»,– նշեց Սարգսյանը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։