00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ԼՂ–ից տեղահանվածները երբ կկարողանան դիմել մինչև 2 տարեկան երեխաների նպաստի համար

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Խնամքի նպաստը նշանակելու դեպքում կարևոր է` երբ է ծնվել երեխան`մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք պատրաստվում են դիմել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, իրենց դիմումները կկարողանան ներկայացնել դեկտեմբերի 11-ից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
«Նպաստները նշանակվելու են նույն սկզբունքով, ինչ ՀՀ օրենսդրությունն է նախատեսել ՀՀ քաղաքացիների համար»,– ասաց նա։
Խոսելով խնամքի նպաստի մասին` Մանուչարյանը շեշտեց, որ կա կարևոր տարբերակում`հաշվի առնելով` երեխան երբ է ծնվել` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ` ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով։
«2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ նրանից` ծնողը խնամքի արձակուրդում է, թե ոչ։ Խնամքի չափը որոշելիս այս դեպքում հաշվի կառնվի նրա խնամքի արձակուրդում գտնվելու փաստը։ Ընդ որում` ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստ է նշանակվում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ երեխայի և ծնողի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ–ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում»,– նշեց Մանուչարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0