https://arm.sputniknews.ru/20231208/evrahandznazhvoghvovy-125-mln-evrvo-khatkacni-paghestinin-69845557.html
Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո կհատկացնի Պաղեստինին
Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո կհատկացնի Պաղեստինին
Sputnik Արմենիա
Ֆինանսավորումը կուղղվի հումանիտար կազմակերպությունների աջակցությանը։ 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T22:35+0400
2023-12-08T22:35+0400
2023-12-08T22:36+0400
եվրահանձնաժողով
պաղեստին
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b2b3b6b90892156deeba1afb0bf19fd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը հաջորդ տարի Պաղեստինին 125 մլն եվրո կհատկացնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ 2023 թվականին Պաղեստինի համար մարդասիրական օգնությունն ավելացրել է մինչև 100 միլիոն եվրո:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67333230_57:0:2788:2048_1920x0_80_0_0_350f465fda078dd14079bf2d797a03da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրահանձնաժողով, պաղեստին, հումանիտար օգնություն
եվրահանձնաժողով, պաղեստին, հումանիտար օգնություն
Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո կհատկացնի Պաղեստինին
22:35 08.12.2023 (Թարմացված է: 22:36 08.12.2023) Ֆինանսավորումը կուղղվի հումանիտար կազմակերպությունների աջակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովը հաջորդ տարի Պաղեստինին 125 մլն եվրո կհատկացնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Քանի որ Մերձավոր Արևելքում հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, Եվրահանձնաժողովը 2024 թվականին 125 միլիոն եվրո կհատկացնի Պաղեստինի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս նոր ֆինանսավորումը կուղղվի հումանիտար կազմակերպությունների աջակցությանը, որոնք աշխատում են ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափին»,– ասված է ԵՀ–ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ 2023 թվականին Պաղեստինի համար մարդասիրական օգնությունն ավելացրել է մինչև 100 միլիոն եվրո:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: