00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի և Բաքվի հայտարարությունը քայլ են դեպի խաղաղության համաձայնագիրը. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բաքվի և Երևանի համատեղ հայտարարության մեջ փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին կետը միջազգային փաստաթղթի դասական խոսքեր են, նշել է փորձագետը:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը ներառում է երկու երկրների զինծառայողների ազատ արձակման մասին կետեր, քայլ է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման, ինչպես նաև սահմանազատմա և սահմանագծման ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։
«Այս ամենը տեղավորվում է այն հայտարարությունների մեջ, որոնք վերջերս արել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Մասնավորապես, Հայաստանի վարչապետն ասում էր, որ իրենք հիմա շատ մոտ են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմը բազմիցս ասել է, որ ցանկանում է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: Հասկանալի է, որ դա հենց այդ փաստաթղթին ընդառաջ քայլ է», -նշել է Մուխանովը։
Փորձագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարության մեջ «փոխվստահության ամրապնդման քայլերի» մասին կետը «միջազգային փաստաթղթի դասական բառերն են, նման բառակապակցություն կարելի է գտնել վստահության ցածր մակարդակ ունեցող երկրների միջև ստորագրվող տասնյակ փաստաթղթերում»:
Ավելի վաղ Երևանն ու Բաքուն տարածել էին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ Բաքուն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ Երևանը՝ երկու ադրբեջանցի զինվորականի: Հայտարարության համաձայն, Երևանն ու Բաքուն կշարունակեն բանակցությունները մոտ ապագայում վստահության հաստատման լրացուցիչ միջոցառումների իրականացման շուրջ և միջազգային հանրությանը կոչ են անում աջակցել իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոխվստահության հաստատմանը։
Լրահոս
0