https://arm.sputniknews.ru/20231207/na-hervosuhi-e-brjanskum-hradzgutjan-zhamanak-usucchuhin-marmnvov-tsatskel-e-erekhanerin-69762922.html
Նա հերոսուհի է. Բրյանսկում հրաձգության ժամանակ ուսուցչուհին մարմնով ծածկել է երեխաներին
Նա հերոսուհի է. Բրյանսկում հրաձգության ժամանակ ուսուցչուհին մարմնով ծածկել է երեխաներին
Sputnik Արմենիա
Դեպքի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ։ 07.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-07T17:34+0400
2023-12-07T17:34+0400
2023-12-07T17:34+0400
բրյանսկ
հրաձգություն
ուսուցիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/07/69757561_0:132:605:472_1920x0_80_0_0_459e6f1cc8a3bed48fe5500b11421ded.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի -Sputnik. Բրյանսկի վարժարանում կրակոցները եղել են կենսաբանության դասին, ուսուցչուհին եղել է Օֆելյա Մկրտչյանը: 26-ամյա ուսուցչուհին փակել է երեխաներին իր մարմնով, ինչի արդյունքում ստացել է վնասվածքներ։Այս մասին Инфо24–ի թղթակցին ասել է հրաձգությունից մահացած աղջկա ընկերուհին։Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, որ Բրյանսկի 5-րդ վարժարանում հրաձգություն է տեղի ունեցել: Կրակողը 8ա դասարանի աշակերտուհի 14-ամյա Ալինան է, որը դպրոց է տարել հոր հրացանը, նրա մոտ նաև որսորդական դանակ է եղել։ Հրաձգության արդյունքում կան զոհեր։Զրուցակիցը հավելել է, որ իրեն հստակ հայտնի չէ, թե ինչպիսի ընտանիքից է եղել համադասարանցիներին սպանած աղջիկը։ Բայց, ինչպես նա ընդգծել է, ամենայն հավանականությամբ, անապահով: Նրա խոսքով` աշակերտուհին ինտրովերտ է և քիչ մարդկանց հետ է շփվել։Աշակերտուհին նշել է, որ Օֆելյան դպրոցում աշխատում է արդեն 3-4 տարի, սակայն արդեն իրեն դրսևորել է իրեն որպես հրաշալի ուսուցչուհի, որը միշտ ամեն ինչ արել է աշակերտների համար: Նա ընդգծել է, որ Օֆելյան բոլորի համար հերոսուհի է։Երեխաների փրկությանը մասնակցել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ նա նրանց ձեռքերի վրա դուրս է հանել դպրոցից։ Նա նաև նշել է, որ հրաձիգը դասարան է մտել առանց խոչընդոտի:Բրյանսկի վարժարանում կրակոցներ են հնչել. զոհեր ու վիրավորներ կանՀիշեցնենք, որ Բրյանսկի վարժարանում հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, 5 դեռահաս վնասածքներ են ստացել և հոսպիտալացվել։Տուժածներից մեկին՝ 14-ամյա Տիմոֆեյին, արդեն վիրահատում են, նրա վիճակը ծանր է. շատ արյուն է կորցրել։ Բժիշկները պետք է գնդակներ հանեն նրա ձեռքից, կրծքավանդակից և ոտքից:
բրյանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/07/69757561_0:175:605:629_1920x0_80_0_0_ea09ed9da8cdce96bad318d6c7ffc9db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյանսկ, հրաձգություն, ուսուցիչ
բրյանսկ, հրաձգություն, ուսուցիչ
Նա հերոսուհի է. Բրյանսկում հրաձգության ժամանակ ուսուցչուհին մարմնով ծածկել է երեխաներին
Դեպքի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի -Sputnik. Բրյանսկի վարժարանում կրակոցները եղել են կենսաբանության դասին, ուսուցչուհին եղել է Օֆելյա Մկրտչյանը: 26-ամյա ուսուցչուհին փակել է երեխաներին իր մարմնով, ինչի արդյունքում ստացել է վնասվածքներ։
Այս մասին Инфо24–ի թղթակցին ասել է հրաձգությունից մահացած աղջկա ընկերուհին։
Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, որ Բրյանսկի 5-րդ վարժարանում հրաձգություն է տեղի ունեցել: Կրակողը 8ա դասարանի աշակերտուհի 14-ամյա Ալինան է, որը դպրոց է տարել հոր հրացանը, նրա մոտ նաև որսորդական դանակ է եղել։ Հրաձգության արդյունքում կան զոհեր։
«Ուսուցիչը փակել է երեխաներին իր մարմնով և ինքն է հայտնվել վերակենդանացման բաժանմունքում», - պարբերականին հայտնել է մահացածներից մեկի ընկերուհին:
Զրուցակիցը հավելել է, որ իրեն հստակ հայտնի չէ, թե ինչպիսի ընտանիքից է եղել համադասարանցիներին սպանած աղջիկը։ Բայց, ինչպես նա ընդգծել է, ամենայն հավանականությամբ, անապահով: Նրա խոսքով` աշակերտուհին ինտրովերտ է և քիչ մարդկանց հետ է շփվել։
Աշակերտուհին նշել է, որ Օֆելյան դպրոցում աշխատում է արդեն 3-4 տարի, սակայն արդեն իրեն դրսևորել է իրեն որպես հրաշալի ուսուցչուհի, որը միշտ ամեն ինչ արել է աշակերտների համար: Նա ընդգծել է, որ Օֆելյան բոլորի համար հերոսուհի է։
Երեխաների փրկությանը մասնակցել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ նա նրանց ձեռքերի վրա դուրս է հանել դպրոցից։ Նա նաև նշել է, որ հրաձիգը դասարան է մտել առանց խոչընդոտի:
Հիշեցնենք, որ Բրյանսկի վարժարանում հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, 5 դեռահաս վնասածքներ են ստացել և հոսպիտալացվել։
Տուժածներից մեկին՝ 14-ամյա Տիմոֆեյին, արդեն վիրահատում են, նրա վիճակը ծանր է. շատ արյուն է կորցրել։ Բժիշկները պետք է գնդակներ հանեն նրա ձեռքից, կրծքավանդակից և ոտքից: