00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն հույս ունի, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով` հանդիպումների առաջարկը մերժում է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը։
«Հայաստանը Ադրբեջանի հետ որևէ հանդիպումից չի հրաժարվել, ավելին` վերջին առնվազն 3 հրավերը մերժել է ադրբեջանական կողմը։ Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա և, բացի հայտարարություններից, որ իրենք խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև իրականում գործնականում կկարողանան ինչ–որ բան անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,– ասաց նա։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն ավելի վաղ հայտարարել էր` պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0