https://arm.sputniknews.ru/20231207/hajastann-ognutjan-kariq-uni-nasim-taleb-69791104.html
Հայաստանն օգնության կարիք ունի. Նասիմ Թալեբ
Հայաստանն օգնության կարիք ունի. Նասիմ Թալեբ
Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս Թալեբը գրել է, որ ինչպես իր ընկերը` Ռուբեն Վարդանյանը, այնպես էլ Հայաստանն օգնության կարիք ունի։ 07.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-07T20:53+0400
2023-12-07T20:53+0400
2023-12-07T21:01+0400
նասիմ թալեբ
ռուբեն վարդանյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69423952_0:135:3077:1866_1920x0_80_0_0_bb55538f935d4542b997fb9f13f9a802.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին։ Թալեբը գրառում է արել X-ի իր էջում։«Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանում։ Նա փոխեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերան՝ զբաղեցնելով Արցախում ղեկավարի պաշտոն: Նրան վերաբերվում են ոչ թե որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»։ Հայաստանն օգնության կարիք ունի»,- գրել է Թալեբը։Նշենք, որ օրեր առաջ Երևանում կայացած մամուլի ասուլիսում Նասիմ Թալեբը ասել էր, որ ցնցված է Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից և ափսոսում է, որ Արարատը Թուրքիայում է:Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է դուրս գալ Արցախից։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69423952_346:0:3077:2048_1920x0_80_0_0_d66f5c1f7a329befaa81e03c54e848fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նասիմ թալեբ, ռուբեն վարդանյան, հայաստան
նասիմ թալեբ, ռուբեն վարդանյան, հայաստան
Հայաստանն օգնության կարիք ունի. Նասիմ Թալեբ
20:53 07.12.2023 (Թարմացված է: 21:01 07.12.2023) Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս Թալեբը գրել է, որ ինչպես իր ընկերը` Ռուբեն Վարդանյանը, այնպես էլ Հայաստանն օգնության կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին։ Թալեբը գրառում է արել
X-ի իր էջում։
«Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանում։ Նա փոխեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերան՝ զբաղեցնելով Արցախում ղեկավարի պաշտոն: Նրան վերաբերվում են ոչ թե որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»։ Հայաստանն օգնության կարիք ունի»,- գրել է Թալեբը։
Նշենք, որ օրեր առաջ Երևանում կայացած մամուլի ասուլիսում
Նասիմ Թալեբը ասել էր, որ ցնցված է Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից և ափսոսում է, որ Արարատը Թուրքիայում է:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է դուրս գալ Արցախից։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։