00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձաբար կճանաչվեն

© Sputnik / Asatur YesayantsԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
ՀՀ–ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ԵԱՏՄ–ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել հայաստանյան առևտրային բանկերի տրամադրված բանկային երաշխիքները։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը:
Համաձայնագրով նախատեսվում է անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցառումների համալիրի արագացված ձևավորում, ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը:
«Այսպիսով` ԵԱՏՄ անդամ–պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ–պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայնագրի նպատակն է անդամ–պետություններից մեկի տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելը:
ՀՀ–ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ԵԱՏՄ–ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները։
ԵԱՏՄ-ԱՄԷ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն. Մանտուրով
Լրահոս
0