https://arm.sputniknews.ru/20231207/azhn-yndunec-2024-t-petbjujen-arcakhcineri-hamar-lracucich-gumar-e-nakhatesvats-69745554.html
ԱԺ–ն ընդունեց 2024 թ. պետբյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված
ԱԺ–ն ընդունեց 2024 թ. պետբյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված
Sputnik Արմենիա
Բյուջեի ծախսերը կաճեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրված 144 մլրդ դրամ միջպետական վարկը դուրս կգրվի որպես ծախս: 07.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-07T18:06+0400
2023-12-07T18:06+0400
2023-12-07T18:06+0400
բյուջե
հայաստան
արցախ
հհ կառավարություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66712722_0:97:1024:673_1920x0_80_0_0_2ef4acab64c223b204e30bc56e249fd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը հաստատեց 2024 թվականի պետական բյուջեն։ Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ` 25, ձեռնպահ` 0:Ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի առաջին ընթերցման ժամանակ պլանավորված եկամուտներն աճել են 1,8 տոկոսով՝ 2 տրլն 676,1 մլրդ դրամից հասնելով 2 տրլն 723,6 մլրդ դրամի, իսկ ծախսերը՝ 6,3 տոկոսով՝ 3 տրլն 17,4 մլրդ դրամից հասնելով 3 տրլն 206,5 մլրդ դրամի:Հետագայում այդ ծրագրերի բյուջեն կարող է համալրվել արտերկրից ֆինանսական աջակցության հաշվին. դրա վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել ԵՄ-ի, առանձին Ֆրանսիայի, ինչպես նաև Չինաստանի հետ, բանակցություններ են ընթանում նաև այլ կողմերի հետ։Արդեն հաստատված աջակցության ծրագրերի համար 2024 թվականի բյուջեով հատկացվել է 47,3 մլրդ դրամ։Բյուջեի ծախսերը կաճեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրված 144 մլրդ դրամ միջպետական վարկը դուրս կգրվի որպես ծախս:ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարըԸստ ոլորտների՝ պաշտպանական ծախսերը կկազմեն 554 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 5,3%-ը։ Սոցապահովության ծրագրերի համար կհատկացվի 795 մլրդ դրամ կամ 22 տոկոսով ավելի, քան 2023 թվականի ծրագրով։ ՀՆԱ-ի նկատմամբ դրանք կկազմեն 7,6% (+0,6% մինչև 2023 թվականը)։Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 170 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,6%-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66712722_0:0:1024:768_1920x0_80_0_0_7937d15ef19d75655d73f8242061b1ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, հայաստան, արցախ, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով)
բյուջե, հայաստան, արցախ, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն ընդունեց 2024 թ. պետբյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված
Բյուջեի ծախսերը կաճեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրված 144 մլրդ դրամ միջպետական վարկը դուրս կգրվի որպես ծախս:
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը հաստատեց 2024 թվականի պետական բյուջեն։ Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ` 25, ձեռնպահ` 0:
Ինչպես նախօրեին
խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի առաջին ընթերցման ժամանակ պլանավորված եկամուտներն աճել են 1,8 տոկոսով՝ 2 տրլն 676,1 մլրդ դրամից հասնելով 2 տրլն 723,6 մլրդ դրամի, իսկ ծախսերը՝ 6,3 տոկոսով՝ 3 տրլն 17,4 մլրդ դրամից հասնելով 3 տրլն 206,5 մլրդ դրամի:
Կառավարության պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվում է 156 մլրդ դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։
Հետագայում այդ ծրագրերի բյուջեն կարող է համալրվել արտերկրից ֆինանսական աջակցության հաշվին. դրա վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել ԵՄ-ի, առանձին Ֆրանսիայի, ինչպես նաև Չինաստանի հետ, բանակցություններ են ընթանում նաև այլ կողմերի հետ։
Արդեն հաստատված աջակցության ծրագրերի համար 2024 թվականի բյուջեով հատկացվել է 47,3 մլրդ դրամ։
Բյուջեի ծախսերը կաճեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրված 144 մլրդ դրամ միջպետական վարկը դուրս կգրվի որպես ծախս:
Ըստ ոլորտների՝ պաշտպանական ծախսերը կկազմեն 554 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 5,3%-ը։ Սոցապահովության ծրագրերի համար կհատկացվի 795 մլրդ դրամ կամ 22 տոկոսով ավելի, քան 2023 թվականի ծրագրով։ ՀՆԱ-ի նկատմամբ դրանք կկազմեն 7,6% (+0,6% մինչև 2023 թվականը)։
Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 170 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,6%-ը։