00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատումն արվելու է իրավական փաստաթղթերի հիման վրա․ ՀՀ փոխվարչապետ

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվել
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ վերջին հանդիպման ժամանակ անկլավների և էքսկլավների վերաբերյալ քննարկում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև կարծես թե փոխադարձ ընկալում կա, որ սահմանազատման գործընթացը իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչ են պայմանավորվել վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները, արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է անկլավների հարցը։
Փոխվարչապետը շեշտեց՝ շատ կարևոր է, որ կողմերը փոխադարձաբար ընդունեն սահմանազատման գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները։ Առաջին սկզբունքը, որի շուրջ փոխըմբռնում կա, իրավական հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա սահմանազատման իրականացումն է, երկրորդ սկզբունքը վերաբերում է քարտեզներին։
«Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ»,- նշեց Գրիգորյանը։
Փոխվարչապետը կարևորում է այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընդունում այդ գործընթացը, դրա նշանակությունն ու աշխատանքի ձևը։
«Դելիմիտացիայի համար որևէ դիսկրետ լուծում չկա, չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք՝ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է, դա ուղղակի անհնարին է»,- ասաց նա։
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև անմիջական սահմանազատման գործընթացին. ՌԴ ԱԳՆ
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ են պայմանավորվել կողմերը վերջին հանդիպման ժամանակ, Գրիգորյանը նշեց՝ աշխատակարգ հաստատելու պայմանավորվածություն կա։ Այն պետք է նկարագրի հանձնաժողովների աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը։ Նախարարը կարծում է՝ մոտ ապագայում այն կներառվի կառավարության նիստի օրակարգում, համապատասխան որոշում կկայացվի։
Փոխվարչապետը նշեց, որ լրացուցիչ տեղեկություն չի կարող տալ, ֆորմալ քննարկում չի եղել, այդ թվում՝ անկլավների և էքսկլավների առումով։
Ըստ նրա՝ այս պահին դժվար է նույնիսկ ասել՝ արդյոք այդ հարցն իրավական նշանակության որևէ հիմք ունի, թե ոչ։
Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Պաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Լրահոս
0