https://arm.sputniknews.ru/20231206/pashtpanakan-tsakhsery-nvazel-en-qani-vor-ekamutnern-atshel-en-nakharary-parzabanum-e-69673943.html
ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը 0.3 %–ով նվազել են. նախարարը պարզաբանում է՝ ինչու
ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը 0.3 %–ով նվազել են. նախարարը պարզաբանում է՝ ինչու
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` խնդիրն այն է, որ մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունը որոշել է տրամադրել պաշտպանության... 06.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-06T11:00+0400
2023-12-06T11:00+0400
2023-12-06T11:17+0400
վահե հովհաննիսյան
բյուջե
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641594_0:0:1474:830_1920x0_80_0_0_0d43a337de0351ae7cd95e215a0f960d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. 2024 թ. ՀՀ պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի` 2–րդ ընթերցման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընթերցելով նախագծի համապատասխան տողը։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա պայմանավորված է բազմաթիվ տարբեր հանգամանքներով։«Մենք դա թողել ենք նույն մակարդակի վրա։ Երբ ասում ենք, որ 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ բացարձակ առումով գումարները նվազել են. ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»,– պարզաբանեց նախարարը։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն ասել էր, որ հաջորդ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60641594_20:0:1329:982_1920x0_80_0_0_12b956004a25e7576f0fea659c4cba1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահե հովհաննիսյան, բյուջե, հհ պաշտպանության նախարարություն (պն)
վահե հովհաննիսյան, բյուջե, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերը 0.3 %–ով նվազել են. նախարարը պարզաբանում է՝ ինչու
11:00 06.12.2023 (Թարմացված է: 11:17 06.12.2023) ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով` խնդիրն այն է, որ մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունը որոշել է տրամադրել պաշտպանության ոլորտին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. 2024 թ. ՀՀ պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի` 2–րդ ընթերցման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընթերցելով նախագծի համապատասխան տողը։
«Մենք, ինչ, դարձանք ավելի պաշտպանված ու խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն»,– հետաքրքրվեց պատգամավորը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա պայմանավորված է բազմաթիվ տարբեր հանգամանքներով։
«Մենք դա թողել ենք նույն մակարդակի վրա։ Երբ ասում ենք, որ 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ բացարձակ առումով գումարները նվազել են. ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»,– պարզաբանեց նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն ասել էր, որ հաջորդ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։