https://arm.sputniknews.ru/20231206/hh-pnn-sharunakelu-e-uzher-patrastel-ev-tramadrel-mijazgajin-khaghaghapah-araqelutjunnerin-69726849.html
ՀՀ ՊՆ–ն շարունակելու է ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
ՀՀ ՊՆ–ն շարունակելու է ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Sputnik Արմենիա
ՊՆ փոխնախարարը Գանայում ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: 06.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-06T22:12+0400
2023-12-06T22:12+0400
2023-12-06T22:21+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
խաղաղապահ
արման սարգսյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69725831_0:377:720:782_1920x0_80_0_0_7bc143a6e914d19f7ab9b275fe899198.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գանայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Հանդիպումն անցկացվել է դեկտեմբերի 5-6-ը Աքրա քաղաքում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր ելույթում հաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:«Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում են ՊՆ-ից:Արման Սարգսյանը հանդիպել է նաև խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Պաշտոնյային նա ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ Հանդիպման նպատակն է միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների անցկացումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69725831_0:309:720:849_1920x0_80_0_0_5c9209b0ebe2a91be98684a83a90a6f8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), խաղաղապահ, արման սարգսյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հհ պաշտպանության նախարարություն (պն), խաղաղապահ, արման սարգսյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՀՀ ՊՆ–ն շարունակելու է ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
22:12 06.12.2023 (Թարմացված է: 22:21 06.12.2023) ՊՆ փոխնախարարը Գանայում ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գանայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումն անցկացվել է դեկտեմբերի 5-6-ը Աքրա քաղաքում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր ելույթում հաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:
«Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում են ՊՆ-ից:
Արման Սարգսյանը հանդիպել է նաև խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Պաշտոնյային նա ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ Հանդիպման նպատակն է միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների անցկացումը։