00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն որևէ երկրի միջնորդությանը չի դիմել․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի մասին

© Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2023
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն այս հարցում հաջողել է բացառապես երկկողմ աշխատանքի ու երկու երկրների պատրաստակամության արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի միջնորդությանը կամ օգնությանը չի դիմել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, մանրամասնեց, թե ինչպես է հաջողվել հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ։
«Փոխըմբռնումն ու ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության շնորհիվ»,- հայտարարեց Միրզոյանը՝ նաև հերքելով ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունները, թե ՀՀ-ն դիմել է Լիբանանի և այլ երկրների միջնորդությանը։
Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ, որոնք, ցավոք սրտի, այս կամ այն պատճառով հաջողությամբ չեն պսակվել։ ԱԳ նախարար նշանակվելու հենց առաջին օրերից ինքն այս հարցը պահել է ուշադրության կենտրոնում՝ հանդիպումներ են նախաձեռնվել, տեղի է ունեցել պաշտոնական երկու հանդիպում, բազմակողմ հարթակներում են շփվել, պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա, հեռախոսազրույցներ են եղել և այլն։
«Մեծապես կարևորում եմ այն, ինչ տեղի ունեցավ։ Առհասարակ ՀՀ-ն մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի, արաբական երկրների հետ հարաբերություններին, կարծում ենք՝ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ»,- նշեց Միրզոյանը։
Ըստ նախարարի՝ տասնապատիկ ափսոս էր, որ Սաուդյան Արաբիայի հետ 3 տասնամյակ անգամ դիվանագիտական հարաբերություններ չեն եղել։ Այնուամենայնիվ, ըստ նրա, սա ոչ թե աշխատանքի վերջին է, այլ գործընթացի սկիզբը։
Հիշեցնենք` նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Համապատասխան արձանագրությունն Աբու Դաբիում ստորագրել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից:
Երկիր չեզոք կեցվածքով. ինչ կտա ՀՀ–ին դիվանագիտական կապերի հաստատումը Սաուդյան Արաբիայի հետ
Լրահոս
0