https://arm.sputniknews.ru/20231206/hajvordy-gjumrin-e-qp-n-dadarecnum-e-hamagvortsakcutjuny-balasanjan-dashinqi-het--69693667.html
Հաջորդը Գյումրի՞ն է. ՔՊ-ն դադարեցնում է համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ
Հաջորդը Գյումրի՞ն է. ՔՊ-ն դադարեցնում է համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ
Sputnik Արմենիա
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին կներկայացնի ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները: 06.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-06T16:03+0400
2023-12-06T16:03+0400
2023-12-06T16:18+0400
գյումրի
ավագանի
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40951521_0:120:1280:840_1920x0_80_0_0_bc3e36bb79dc249d57abc580005a4afe.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները:Նշենք, որ Գյումրու համայնքապետը «Բալասանյան» դաշինքից է, երկու տեղակալները՝ ՔՊ-ից։ ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնը ստանալու համար կարիք է ունենալու ընդդիմադիր խմբակցություններից քվեներ ստանալ։Ըստ Sputnik Արմենիայի աղբյուրի՝ ենթադրվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կփորձի նույն սցենարով շարժվել, ինչ Ախուրյանում և Ալավերդիում (երբ գործող ՀՅԴ-ն ու «Ապրելու երկիրը» ներկայացնող համանքապետները փոխարինվեցին-խմբ.)։ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հրաժարվեց այս պահին մեկնաբանել լուրը ՝ խոստանալով նոր որոշումների մասին տեղեկացնել դեկտեմբերի 11-ին։ Ֆրանսիական «Լույսը» բարեգործական ճաշարան է բացել Գյումրի տեղափոխված արցախցիների համարՀիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն դեկտեմբերի 5-ին վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքը։Գյումրիում 2021 թ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն):Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետերի պաշտոնում՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության թեկնածուները:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40951521_0:0:1280:960_1920x0_80_0_0_0d2b116ca0b5fac4c4128d3cc4adc78e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ավագանի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
գյումրի, ավագանի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հաջորդը Գյումրի՞ն է. ՔՊ-ն դադարեցնում է համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ
16:03 06.12.2023 (Թարմացված է: 16:18 06.12.2023) Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին կներկայացնի ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակն ու խմբակցության հետագա անելիքները:
Նշենք, որ Գյումրու համայնքապետը «Բալասանյան» դաշինքից է, երկու տեղակալները՝ ՔՊ-ից։ ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնը ստանալու համար կարիք է ունենալու ընդդիմադիր խմբակցություններից քվեներ ստանալ։
Ըստ
Sputnik Արմենիայի աղբյուրի՝ ենթադրվում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կփորձի նույն սցենարով շարժվել, ինչ Ախուրյանում և Ալավերդիում (երբ գործող ՀՅԴ-ն ու «Ապրելու երկիրը» ներկայացնող համանքապետները փոխարինվեցին-խմբ.)։ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հրաժարվեց այս պահին մեկնաբանել լուրը ՝ խոստանալով նոր որոշումների մասին տեղեկացնել դեկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն դեկտեմբերի 5-ին վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքը։
Գյումրիում 2021 թ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն):
Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետերի պաշտոնում՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: